14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Էդմոն Մարուքյանը Ռիքերին է փոխանցել Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը

- Advertisement -

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 6-ից տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը երեկ ժամանել է Հայաստան և ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռիքերին փոխանցել է նամակ, որով կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ կիրառել սանկցիաներ: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, թե ինչու պետք է սանկցիաներ կիրառել:

Խոսքը Ադրբեջանի հետևյալ գործիչների մասին է. Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև, փոխնախագահ Մեհրիբան Ալիևա, պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկով, ՆԳ նախարար Վիլայեթ Էյվազով, պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիև, ԱԱԾ պետ Ալի Նագիև, արտաքին հետախուզական ծառայության պետ Օրհան Սուլթանով, վարչապետ Ալի Ասադով, Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովա, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Հաջիև:

«Փաստի» հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հաստատեց մեր տեղեկությունը և վստահություն հայտնեց, որ ԱՄՆ կողմից սանկցիաների կիրառման պարագայում Ադրբեջանն իր զորքերը կհանի Հայաստանից, իսկ մեր ռազմագերիները կվերադարձվեն հայրենիք»:

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ