-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով. Գորիսի համայնքապետ

- Advertisement -

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երկու ամսից ավելի է, ինչ կալանավորված է, հայտարարություն է տարածել եւ տեղեկացրել, ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու.Մեծ պատասխանատվությամբ եւ վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեեւ այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաեւ թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ:Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ։Իսկ այդ հեռանկարները կյանքի կոչելու համար ունեմ բավարար կամք ու վճռականություն, աշխատասիրություն ու հայրենիքիս գործովս ծառայելու բարձր պատասխանատվություն ու նվիրում։ Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող՝ չնայած ստեղծված բոլոր խոչընդոտների եւ իմ հանդեպ ծավալվող անարդարությունների, քանի որ իմ գործն արդար է, շահս՝ բացարձակ պետականամետ, գաղափարախոսությունս՝ ազգային։ Քանի որ բոլոր այս ստեղծած արհեստական դժվարությունները, առ ոչինչ են այն մեծ առաքելության, որի համար ստացել եմ ձեր միաձայն վստահության քվեն դեռ 2017 թվականին, այն է՝ Գորիս համայնքի զարգացումն ու ազգաբնակչության բարեկեցության հաստատումը։ Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացրած նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս չորս տարիների ընթացքում՝ իմ եւ իմ թիմի ամենօրյա անձնվիրաբար նվիրումի շնորհիվ, իհարկե՝ ստանալով Ձեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը այն սրբազան գործին, որն իրականացնում էինք՝ օր առաջ ունենալու մեր երազանքների Գորիսը։

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ