Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Թալանի մասին խոսողները թող գան, մեր կողքին լինեն, հեռվից խոսելը հեշտ է,...

Թալանի մասին խոսողները թող գան, մեր կողքին լինեն, հեռվից խոսելը հեշտ է, թող չխաղան մարդկանց հույզերի հետ. Բերձորի քաղաքապետ

Մինչև այս պահը Բերձորից դեռ ոչ ոք դուրս չի եկել, բոլորը քաղաքում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Բերձորում, հաշվի առնելով, որ խոսակցություններ կան բնակիչների կողմից իրենց տները հրդեհելու կամ քանդելու հետ կապված, Ալեքսանյանը ասաց․

«Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է տները հրդեհելուց հետո ամբողջ հրդեհի ծավալները, այն էլ այս սեզոնին։ Խնդիրը տունը հրդեհելը չէ, որովհետև մեծ հաշվով, եթե դա անում են տունը ադրբեջանցիներին չթողնելու նպատակով, ապա ադրբեջանցիներին այդ տունը պետք չէ, այդ հողն է պետք։ Ամեն դեպքում սա իմ կարծիքն է, հրդեհելու բոլոր հնարավոր հետևանքների մասին ես տեղեկացրել եմ բնակիչներին, մնացածը իրենք թող որոշեն, ես որևէ մեկին դա չեմ արգելու։ Եթե ինչ-որ մեկը Երևանից կոչ է անում վառել տները, իրեն խնդրում եմ հիմա գա Բերձոր, լինի իմ ու մյուս բնակիչների կողքին, ու վերլուծենք հրդեհից հետո առաջացած անվտանգային բոլոր խնդիրները, հասկանանք՝ պատրա՞ստ է այդ հրդեհի դեմն առնել»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է թալանի հետ կապված խոսակցություններին, քաղաքապետը նշեց, որ այս պահին ո՛չ Բերձորում, ո՛չ էլ Աղավնոյում որևէ մեկը թալանով զբաղված չէ։

«Այդ նույն թալանի մասին խոսացողներին էլ հորդորում եմ՝ եկեք, մեր կողքին եղեք, փորձենք թալան անողի մատները ջարդել։ Հաշվի առնելով տարածքի մեծությունը, մարդկանց թվաքանակը՝ չեմ բացառում, որ ինչ-որ բաներ կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Իսկ եթե ինչ-որ մեկը սրտացավ է, թող գա, բնակիչների կողքին լինի, բռնի բազմոցի մի ծայրից ու օգնի դուրս բերել, կամ օգնի մեքենայով կամ վառելիքով, որի կարիքը հիմա կա, բայց հեռավորության վրա թող չխաղան մարդկանց հույզերի ու էմոցիաների հետ։ Հեռվից խոսելը շատ հեշտ է։ Այս պահին, եթե մեր կողքին չեն, չեն կարողանում ինչ-որ կերպ աջակցել, թող նաև չխանգարեն։ Կողքից տները հրդեհելու, քանդելու կոչերն ու հորդորները նույնպես խանգարում են, հնարավոր է՝ բերձորցին չի ուզում քանդել այն տունը, որտեղ մեծացել է իր երեխան, ինչո՞ւ են հեռավորությունից խաղում այդ մարդու էմոցիաների հետ»,- ասաց քաղաքապետը։

Բերձորի քաղաքապետը հերքեց նման խոսակցությունները, թե բերձորցիներին զգուշացրել են, որ տունը հրդեհելու պարագայում փոխահատուցում չեն ստանալու:

«Նման բան չկա, բոլորը ստանալու են իրենց փոխհատուցումները։ Դեռ 2021 թ.-ին Բերձորի բնակիչները որպես գույքային փոխհատուցում ստացել են 250․000-ական դրամներ։ Ներկա պահին առաջնային խնդիրը բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելն է։ Բնակիչներն են որոշելու՝ հետագայում բնակվելու են Արցախի որևէ այլ մասում, թե` Հայաստանում, այնումենայնիվ այս պահին  բոլորը դեռ քաղաքում են»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

RELATED ARTICLES

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Most Popular

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments