Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Թալինի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածը և վիրավորները ՀՀ տարածքում տեղակայված...

Թալինի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածը և վիրավորները ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողներ են եղել

Գյումրի-Երեւան ավտոճանապարհին, Թալինի մոտ օգոստոսի 8-ի ժամը 7:00-ի սահմաններում, Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ: Նախնական տվյալներով ՝ անձնական ավտոմեքենան վարելիս պայմանագրային զինծառայողը չի կարողացել կառավարել մեքենան եւ թույլ է տվել տրանսպորտային միջոցի շրջվելը խրամառու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից պայմանագրային մեկ զինծառայող տեղում մահացել է: Վթարի ժամանակ ավտոմեքենայում գտնվող պայմանագրային զինծառայողներից 4-ին միջին ծանրության վնասվածքներով օպերատիվ կերպով տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունը: Դեպքի առթիվ զորամասի հրամանատարությունն իրավապահ մարմինների հետ համատեղ կատարում է քննություն:
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, մեկ տուժած ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Թալին քաղաքի ԲԿ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն:
Փրկարարները ավտոմեքենայի տակից դուրս են բերել մեկ քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային:

RELATED ARTICLES

Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար) հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լեհաստանի...

Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել...

Most Popular

ԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան  առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն: «Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար...

Recent Comments