26.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Իմ ժողովրդի առաջ ես պարտք ունեմ.Գագիկ Ծառուկյան

- Advertisement -

Արդեն տևական ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստանձնել է կառավարության գործը։ Մինչ կառավարությունում շարունակվում է պարգևավճարների շքերթը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է առանձնահատուկ կարևորություն տալ հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին։
Ու որքան էլ փորձեն որոշ շահագրգիռ անձինք սևացնել ու վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին, փաստն այն է, որ նա շարունակում է իրականացնել լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր՝ ողջ հանրապետության տարածքով․․․
Հազիվ թե գտնվի մի մարդ, ով չհամաձայնվի՝ Գագիկ Ծառուկյանը բավականին մեծ ներդրում ունի սպորտի ոլորոտում, պակաս ներդրումներ ու աջակցություն չի ցուցաբերել նաև գյուղատնտեսության մեջ, իսկ անապահով ընտանիքների օժանդակության հարցի մասին արդեն լրիվ ավելորդ է խոսել։
SKIPSTOPPED
Շատերը դիտած կլինեն «Ես կամ» հաղորդաշարը, որի շրջանակում Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են հայտնվում սոցիալապես անապահով խավի ընտանիքների, մանկատների ու այլ երեխաներ, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են դժվար կեցության մեջ։
Ծառուկյանը լուծում է այդ երեխաների ուսման վարձավճարների հետ կապված խնդիրները, նրանց ծնողների զբաղվածության հարցերը, անվճար բուժօգնության հարցում է աջակցում և մշտապես իր հոգածության ներքո պահում նման ընտանիքներին:
Այս հաղորդաշարերը դիտելիս՝ երբեմն ակամայից հուզվում ես. անհույս, տխուր ու թախծոտ աչքեր նայում են Ծառուկյանին, իսկ նա այդ աչքերին տալիս է փայլ, հավատ ու հույս՝ ապագայի հանդեպ:
Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանը երբեք իր օգնությունն ակնկալող անձանց ու հատկապես երեխաներին չի սովորեցնում, որ պետք է անընդհատ օգնություն խնդրել: Նա ամեն անգամ, երեխաների հետ խոսելիս գտնում է այն ներուժը, որը կարող է խթան հանդիսանալ տվյալ երեխայի համար՝ առաջիկայում բարձունքների հասնելու և իր նպատակներին հասնելու համար:
Այս միտքը նա մոտավորապես հնչեցնում է այսպես.
«Ես քո կողքին եմ, կամ, բայց դու պետք է դա անես, որովհետև դու ընդունակ ես ու կարող ես անել… այս կյանքում անհնարին ոչինչ չկա…»,- ասում է Ծառուկյանն ու նրան հավատում են բոլորը, հավատում են իրենց ուժին ու այդ հավատով էլ առաջ գնում:
Մեկը ցանկանում է դառնալ լավ մարզիկ, մյուսը պարուհի, մեկ այլ երեխա մտածում է իր մոր վիրահատության մասին ու բոլորն անխտիր ստանում են ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական աջակցություն ու խթան, որն օգնում է առաջ գնալու համար:
Ծառուկյանը մեծ դերակատարում ունի նաև բանակին ու մեր զինվորների աջակցության հարցում…
Անկեղծ լինելու համար, պետք է նշենք, որ նրա բարեգործությունները երբեմն զայրույթ են առաջացնում. զայրույթ՝ ուղղված կառավարությանը, քանի որ այն ամենը, ինչ անում է Գագիկ Ծառուկյանը՝ հենց կառավարության գործառույթում է ու նրա պարտավորությունը, սակայն չգիտես ինչու, այդ ամենը մնացել է բարերարների հույսին:
Գագիկ Ծառուկյանի բարեգործությունները մի տեսակ վատ սովորություններն են ձևավորել իշխանությունների շրջանում, ու նրանք, հավանաբար տեսնելով, որ իրենց գործն ստանձնել են Ծառուկյանն ու նրա նման էլի բարերարներ՝ թոշակները բարձրացնելու փոխարեն իրենց աշխատավարձերն են բարձրացնում, աշխատատեղեր ստեղծելու փոխարեն իրենց մերձավորներին են յուղոտ պաշտոններ տալիս ու աղքատությունը նվազեցնելու, բանակը զինելու և շատ այլ կարևոր գործեր անելու փոխարեն՝ իրենց անխնա պարգևատրում են: Պարգևատրում՝ չարած գործերի համար…
Բայց զարմանալիորեն, այս ամենից Ծառուկյանը չի նեղանում. չի նեղանում անգամ, երբ որոշ մարդիկ երբեմն չեն գնահատում իր արած գործը:
«Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու»,- մի առիթով ասել է Ծառուկյանը:
Ու եթե կառավարությունում գործում են իրենց գրպանները բարգավաճեցնելու ուղղությամբ, ապա Գագիկ Ծառուկյանը շարունակում է գործել՝ բարգավաճ երկիր ունենալու և մարդկանց բարօրության համար ու իր հայացքն ուղղում միայն դեպի ժողովուրդը…
«Իմ ժողովրդի առաջ ես պարտք ունեմ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....
- Advertisement -