Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԻնչո՞ւ են դժգոհում Հայաստանում Յանդեքսի վարորդները

Ինչո՞ւ են դժգոհում Հայաստանում Յանդեքսի վարորդները

Յանդեքս․Տաքսի (ռուս.՝ Яндекс.Такси), հեռախոսային ծրագրով կամ taxi.yandex.com կայքով տաքսիի օնլայն-պատվերների սերվիս է։ Սերվիսը տալիս է պատվերը այն վարորդին, ով ամենամոտն է գտնվում պատվեր տվողից։ 

 2017 թվականի դրությամբ սերվիսը աշխատում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի ավելի քան 126 խոշոր քաղաքներում

 Սակագները տարբեր քաղաքներում տարբերվում են։ Սերվիսը ներառում է խնայողական, հարմարավետ, կոմֆորտ+, բիզնես և մինիվեն տարբերակները։ Պատվերի մեկնաբանություններում կարելի է նշել մի քանի տարբերակներ՝ դեղին գրանցման համար, որը թույլատրում է մեքենան վարել հասարակական տրանսպորտի գծերով, չծխող վարորդով, օդորակիչով, կենդանու տեղափոխումով, և այլն։

Սերվիսը պատկանում է ՓԲԸ։ Ընկերության գլխավոր տնօրենն է Ավետիս Գասպարյանը: 

Յանդեքս տաքսի ծառայությունից օգտվող մարդկանց մեծամասնությունը գոհ են թե՛ սահմանված գնային համակարգից, թե՛ վարորդների աշխատանքից: 

 Փոխարենը բուռն կերպով իրենց դժգոհությունն են հայտնում Յանդեքս տաքսի ծառայության վարորդները  սահմանված սակագների վերաբերյալ:

 Օրինակ՝ 23կմ քշում եմ 1800 դրամ է սահմանվում, մի հատ էլ տոկոս ա պահում:

 Էրեբունուց Սիլիկյան 2 փողոց 1500 դրամ ա սահմանված այն էլ կոնֆորտով, այսինքն 1կմ 70 դրամ է կազմում, ծիծաղելի է:

 Մինիմալը 300 դրամ է 1.5 կմ, 300 դրամից հանում ենք 16% վարորդին օգուտ չի մնում կա՛մ տոկոսը իջացրեք, կա՛մ գինը՝ 60 դրամից դարձրեք 100 դրամ:

 Այն վարորդները, որոնք բարեխիղճ ու ազնիվ աշխատում են, ավտոմեքենան միշտ մաքուր է և կոկիկ, հետևաբար վարորդները ջանք ու եռանդ չեն խնայում, որ ռեյտինգը 4.995 կամ 5.0 լինի: Այդպիսի վարորդներին կարելի է խրախուսել որևէ դրամական պարգևով, կամ միջնորդավճարի իջեցմամբ:

Ահա այսպիսի և նմանատիպ դժգոհություն հայտնող վարորդներին Յանդեքս տաքսի ծառայությունը պատասխանել էր, որ յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր տարածաշրջանի համար համապատասխանաբար սահմանվում են ծառայության սակագները: Դա կախված է շատ հանգամանքներից։ Նման կարևոր որոշում կայացնելուց առաջ փորձում են ուսումնասիրել յուրաքանչյուր քաղաքի իրավիճակը։    Ձգտում են, որպեսզի սակագները և պայմանները լինեն շահավետ և թափանցիկ ինչպես օգտագործողների, այնպես էլ վարորդների համար:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009