17 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներ

- Advertisement -

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Վարդենիսի Սոթքի հանքի աշխատակիցներն այսօր` ապրիլի 16-ին, փակել են հանքավայր տանող ճանապարհը:

Lratvutyun.am-ի հետ զրույցում հանքի աշխատակիցներից մեկն ասաց, որ բողոքի ակցիայի պատճառը հունվարից հետո իրենց մասամբ վարձատրելն է։

Աշխատակցի խոսքով` գործադիր տնօրեն Արայիկ Միդոյանը մոտ 200 հոգու ազատել է աշխատանքից, «մյուսներին շահագործում է ու չնչին վարձատրում»։

«Նախկինում նույն աշխատանքը կատարելու համար ավելի բարձր աշխատավարձ էինք ստանում»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ հանքում մի շարք հաստիքներ կրճատվել են:

«Տնօրենը որևէ բացատրություն չի տալիս, միայն ասում է՝ այդքան ենք կարողանում վարձատրել»,- ընդգծեց նա։

Նշենք, որ աշխատակիցները շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհը:

Հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանն Ադրբեջանին փոխանցելու պատճառով հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում հայտնված Սոթքի ոսկու հանքավայրն այժմ լիարժեք չի աշխատում:

Արփինե Հակոբյան

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ