Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԻնչ են սկսել Մոսկվան ու Բաքուն Արցախում

Ինչ են սկսել Մոսկվան ու Բաքուն Արցախում

Ինչ է անում Բաքուն՝ Արցախում փորձում է իրականացնել հայաթափման ծրագիրը։ Գազի անջատումը, հոգեբանական գրոհները հայերի դեմ, հայկական բնակավայրերի գնդակոծումները եւ խուճապ առաջացնելու փորձերն ուղղված են դրան։ Դրանք զուգակցվում են Արցախից ռուսական կոնտինգենտի դուրսբերման մասին տեղեկություններով՝ ուկրաինական պատերազմի համատեքստում։

Ռուսներն իրենց հերթին բարձրախոսներով շրջում են Արցախյան գյուղերով եւ կոչ անում պահպանել եռակողմ հայտարարության դրույթները։ Պարզ է չէ՞ թե ինչու են այդպես անում, նկատի ունենալով «եռակողմ հայտարարության» բովանդակությունը։

Բաքուն գյուղ առ գյուղ ձգտելու է հասնել իր նպատակին։ Ի տարբերություն ՀՀ իշխանության, Բաքուն ամենուր է՝ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Կիեւում՝ սուբյեկտության եւ դերակատարության հայտ ներկայացնելով, ինչն անկասկած նպաստելու է նրա պահանջների ընդունմանը եւ ծրագրերի անհետեւանք իրագործմանը։ Այլ կերպ չի կարող լինել, քանի որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ուզում ՀՀ իշխանությունը, բացի «խաղաղ դարաշրջանի» ցնդաբանությունից, որը պետք չէ ոչ մեկին։

ՀՀ խորհրդարանն այդպես էլ չքննարկեց ու չընդունեց հայկական իրավունքների ու շահերի վերաբերյալ որոշումներ, այդ թվում՝ Արցախի ճանաչման ու վերամիավորման որոշման իրագործման, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի վերաբերյալ։ Խորհրդարանական դասի հայացքն այդպես էլ չանցավ «ՀՀ սուվերեն տարածքից», «խորհրդային քարտեզներից» ու «տեղներս զգույշ նստելուց» այնկողմ։

Նոր աշխարհակարգի կերտումը, ինչպես շատ փորձագետներ են նշում՝ «ԽՍՀՄ երկրորդ փլուզումն ու նոր սահմանների գծումը» իրականացվելու է քաղաքական սուբյեկտությունից հրաժարվածների հաշվին։ Ի՞նչ է ուզում հայ ժողովուրդը, որին անկասկած պատկանում է վերջին խոսքի իրավունքը՝ վերջին հնարավորության շեմին։
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009