34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը

- Advertisement -

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսում հերքել է ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին ԱՄՆ-ի պնդումները՝ նշելով, որ «վերջին ժամանակներս այդ ոլորտում համագործակցության առանձնահատուկ զարգացում չի դիտարկվել»։

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը

«Ռուսաստանի եւ Իրանի միջեւ մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատմությունը սկսվում է Ուկրաինայի մինչպատերազմական ժամանակաշրջանից, եւ վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության զարգացում չի դիտարկվել»,- ասել է Քանաանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում, հայտնում է News.am-ը։

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բավականին հստակ է եւ այդ մասին բազմիցս հայտարարվել է։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ը եւ Եվրոպան տարիներ շարունակ երկրներին վերածել են օկուպանտների եւ ագրեսորների, այդ թվում՝ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում, իրենց տարբեր մահաբեր զենքերի պահեստի»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանն իբր պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին՝ չբացատրելով, թե որտեղից է Նահանգներին նման տեղեկություն, եւ չբերելով որեւէ ապացույց։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ