Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
Home Միջազգային Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել. դիվանագիտական «հալոցք» և ռազմավարական դադար...

Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել. դիվանագիտական «հալոցք» և ռազմավարական դադար Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում. Տարասով

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտնել է, որ երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսին Դուշանբեում նոյեմբերի 28-ին կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կարող է առաջին հանդիպումն անցկացնել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Ղաթիբզադեն այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ նախօրեին Թեհրան կատարած այցի ֆոնին: Այս մասին գրում է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ նախօրեին այցով Թեհրան ժամանած թուրք արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր Էրդողանի՝ դեկտեմբերին Իրան կատարելիք հնարավոր այցի մասին:

Անդրադառնալով Ռայիսի-Ալիև հարաբերություններին՝ Տարասովն ընդգծում է որոշ արձանագրային նրբություններ՝ կապված քաղաքական ենթատեքստի հետ: Ղաթիբզադեն նշել է, որ «երկու երկրի ղեկավարների համար բնական են երկկողմ հանդիպումները գագաթնաժողովների շրջանակներում»: Դա այդպես է, նկատում է քաղաքագետը, չէ որ գագաթնաժողովի մասնակիցները շփվելու են միմյանց հետ, և հնարավոր է նաև ոչ պաշտոնական երկխոսություն: Սակայն «հանդիպում գագաթնաժողովի շրջանակում» եզրույթը կարևոր առանձնահատկություն ունի. դա գլխավոր իրադարձություն չէ, որի համար հավաքվել են գագաթնաժողովում, թեև չի կարելի բացառել որոշակի պայմանավորվածությունների ձեռք բերումը:

Ըստ Տարասովի՝ խնդիրն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ճաքեր են ի հայտ եկել, որոնք կողմերը տարբեր պատճառներով փորձում են փակել: «Թեհրանն այժմ ստիպված է վերաիմաստավորել իր քաղաքականությունը տարածաշրջանում: Նախկինում այնտեղ ռուսական հեգեմոնիա էր, այժմ իր աշխարհաքաղաքական հավակնություններն սկսել է արտահայտել Անկարան, որը Բաքվի հետ դաշինքով գերուժի գործոն է ստեղծում իրանական հյուսիսում: Օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ այդ ուժը կարող է զգալի ազդեցություն ունենալ Իրանի ադրբեջանակաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններ վրա»,- ընդգծում է մասնագետը:

Ավելին, Թեհրանը հրապարակավ հայտարարում է Ադրբեջանում Իսրայելի աճող ազդեցության շուրջ իր մտահոգության մասին: Սակայն Անդրկովկասում ինքնուրույն աշխարհաքաղաքական խաղ վարելու համար Իրանը ներկա պահին անհրաժեշտ ռեսուրսներ չունի պատմական-խորհրդանշականից բացի: Այդ իսկ պատճառով՝ գործողությունների բոլոր ենթադրյալ տարբերակներից նախընտրելին Իրանի համար մեկն է՝ յուրատեսակ պաշտպանիչ գոտու կազմավորումը Ռուսաստանի հետ դաշինքում: Առավել ևս, որ Թեհրանը ներկա պահին գտնվում է երկու գործոնի ՝ միջազգային ասպարեզում իր քաղաքական մելուսացման և Անդրկովկասում զսպման լուրջ ազդեցության տակ, ինչպես նաև առանձին էթնիկ խմբերի (ադրբեջանցիների և քրդերի)՝ իրենց անհատականությունունը պահպանելու թափ հավաքող փորձերի:

Ըստ Տարասովի՝ գտնվելով նման իրավիճակում՝ Իրանն այժմ փորձում է ժամանակ շահել՝ չվանելով իրենից հարևան տարածաշրջանային խաղացողներին՝ Անկարայի և Բաքվի տեսքով, սակայն դեռևս շատ չի մտերմանում նրանց հետ:

«Պատահական չէ, որ շատ փորձագետներ ենթադրում են իրանական քաղաքկանության ակտիվացում ռուսական ուղղությամբ: Այստեղից էլ գալիս է Իրանի դադարը Թուրքիայի և Ադրբեջանի հետ նոր հարաբերություններ կառուցելու հարցում: Ինչպես գրում է Al Bawaba հորդանանյան պարբերականը, Իրանին այժմ «հեղինակային հաղթանակ է պետք», որի նպատակը «ներքին լարվածության թուլացումն է այսպես կոչված՝ էթնոսների հետ հարաբերություններում, ինչպիսիք են արաբ-ահվազները՝ հարավ-արևելքում, քրդերը՝ հյուսիս-արևմուտքում և արդեն իրանաբնակ ադրբեջանցիները՝ երկրի հյուսիսում»: Պատահական չէ, որ իրանական տեղեկատվական օրակարգում Ադրբեջանի հետ համակարտութունն ու Թուրքիայի հետ տարաձայնությունները երկրորդ պլան են մղվել, որպեսզի «դիվանագիտական հալոցքի հնարավրություն ստեղծվի այդ երկրների հետ»: Թեհրանում «մարսում են» նոր աշխարհաքաղաքական իրողությունը, որը տարածաշրջանում ստեղծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»,- եզրափակում է կովկասագտը

RELATED ARTICLES

ԱՄՆ-ն ամրագրում է Վիլսոնի արբիտրաժը եւ սկսում 44-օրյա պատերազմի հետաքննությունը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ են եղել։ Որպես օրինակ՝ նա նշում է ԱՄՆ...

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի...

Մեքսիկայում ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել

Մեխիկո նահանգում ուրբաթ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվածներից երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուսատաալիքին: Ավտովթարի հետևանքով մահացածների ընդհանուր...

Most Popular

Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար) հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լեհաստանի...

Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

ԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան  առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն: «Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար...

Recent Comments