Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին», — ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

RELATED ARTICLES

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի...

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Most Popular

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Recent Comments