Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
Home Միջազգային Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը բարդ են, բայց լուծելի․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը բարդ են, բայց լուծելի․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց բարդությանը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ «Երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» մանրամասներով՝ սահմանանշում, սահմանազատում։ Ամեն ինչ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ։ Ռազմական փորձագետները՝ դիվանագետների մասնակցությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի համար։Լավրովը կարծում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք հանդիսանալ Երևանի և Բաքվի հարաբերությունների բարելավման համար:

RELATED ARTICLES

ԱՄՆ-ն ամրագրում է Վիլսոնի արբիտրաժը եւ սկսում 44-օրյա պատերազմի հետաքննությունը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ են եղել։ Որպես օրինակ՝ նա նշում է ԱՄՆ...

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի...

Մեքսիկայում ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել

Մեխիկո նահանգում ուրբաթ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվածներից երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուսատաալիքին: Ավտովթարի հետևանքով մահացածների ընդհանուր...

Most Popular

Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար) հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լեհաստանի...

Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

ԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան  առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն: «Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար...

Recent Comments