20.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Լիբանանը շարունակում է կրել Րիադ-Թեհրան առճակատման հետևանքները․ սա պրոքսի պատերազմի տարբերակ է

- Advertisement -

Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

Պարոն Գանդահարյան, Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ֆրանսիայի աջակցությունը, ձեռնարկած քայլերը ինչպե՞ս եք գնահատում։

Այո, իրոք լարված է բոլոր ուղղություններով՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական և վերջերս նաև անվտանգային, նկատի ունեմ իսրայելյան հրթիռակոծումները Հարավային Լիբանանում և փոխադարձ պատասխանները։ Պետք է ասել, սակայն, որ դրանք սահմանափակ գործողությունների սահմաններում են։ Ֆրանսիայի նախաձեռնությունները չեն արդյունավորվում․ ըստ էության՝ դեռևս չի կայացել տարածաշրջանում գլխավոր խաղացողների միջև լիբանանյան հանգույցի շուրջ ընդհանուր համաձայնություն։

Առաջիկայում Լիբանան կայցելի Հռոմի պապը։ Միջազգային հանրությունից ինչպիսի՞ ակնկալիքներ կան։ Առհասարակ, որքանո՞վ է հնարավոր ճգնաժամից դուրս բերել երկիրը։

Պապի այցը, կարծում եմ, հետևողական հանգրվանն է, որը նախորդել է Լիբանանի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների՝ Վատիկան այցին և որը նախաձեռնել էր Արամ Ա․վեհափառ հայրապետը։ Միջազգային ընտանիքի վրա ազդելու կարևոր փորձ է ոչ միայն համաքրիստոնեական համախոհություն, այլ նաև իսլամ-քրիստոնյա երկխոսություն ձեռնարկելու առումով։ Պապի այցը հոգեբարոյական ազդեցությանն առընթեր չի բացառում, որ միջազգային մակարդակով մարդասիրական օժանդակությունների նոր թափ հավաքի, ինչի կարիքը հիմնովին ունի լիբանանյան հասարակությունը։

7STOPPED
Սաուդյան Արաբիան Լիբանանում ստեղծված ճգնաժամի համար «Հըզբոլլահին» է մեղադրել։

Պարզ է, որ Լիբանանը շարունակում է կրել Րիադ-Թեհրան առճակատման հետևանքները․ սա պրոքսի պատերազմի տարբերակ է, հատկապես քաղաքական, տնտեսական ուղղություններով, բայց Սաուդյան Արաբիայով չի պայմանավորվում տարբեր հոսանքների գոյացումը։ Վաշինգտոնը շարունակում է պահել տարածաշրջանում ռազմաքաղաքական գործընթացների գլխավոր ճարտարապետի հանգամանքի դիրքերը։ Դրա համար էլ, կարծում եմ, շատ բան է կախված օրինակ միջուկային խնդիրներով Վաշինգտոն-Թեհրան բանակցություններից։

Հայերի տրամադրություններն ինչպիսի՞ն են, հոսք դեպի Հայաստան կա՞։

Հայկական համայնքը՝ իբրև կարևոր բաղադրիչ, լիբանանյան միջհամայնքային հասարակության համահավասար կերպով կրում է տարբեր բնույթի ճգնաժամերի բոլոր բացասական հետևանքները։ Այստեղ կա եզակի հանգամանք․ համահայկական ցանցը՝ ՀՀ-ից, Արցախից և սփյուռքյան տարբեր երկրներից, աշխատեց և համոզված եմ, որ կշարունակի աշխատել լիբանանահայ հայրենակիցներին տարբեր բնույթի օժանդակություններ հասցնելու ուղղությամբ։ Բնական է, որ երբ ճգնաժամ կա, կլինի արտահոսք, չնայած որ արտահոսքը կամ տեղափոխումը միջոցներ է ենթադրում, և այդ միջոցները շատ են նվազել այսօր։ Արտահոսքի առումով Հայաստանի Հանրապետությունը նկատելի միջավայր է, այս դեպքում՝ ներհոսքի։ Զանգվածային արտահոսք չկա, բայց Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մարդկանց տեսադաշտում իբրև հիմնական ապրելու վայր։

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ