«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ հիմա, առավել քան հասարակությունը պատրաստ է իշխանության դեմ պայքարի․«2021 թվականից հետո ահագին ջուր է հոսել, շոկի մեջ գտնվող հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէր նոր պայքարի, նրանք կարծում էին, որ այդքանով ձախողումներն ավարտվել են»։
Թե ի՞նչ է պլանավորում անել ընդդիմությունը, Արթուր Խաչատրյանն ասաց, որ պետք է հասնել հրաժարականի, գնալ ընտրության, իսկ թե ով է ընդդիմության լիդերը կամ արդյոք այդ հարցը ընդդիմության միջև պառակտում չի առաջացնելու, Խաչատրյանն ասաց․«Լիդեր ունենալն այսօրվա ամենակարևոր հարցը չէ, կլինեն ընտրություններ՝ կորոշվի, ի դեպ, Փաշինյանին հեռացնողը կարող է ընտրություններում նաև չհաղթել»։