Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Քաղաքականություն ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել...

ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում:

«Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. « Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»:

Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը քննարկվել է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը:

«Քննարկման կարևոր թեմաներից էին հումանիտար հարցերը: ԵԽ նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը, քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախյան 2 պատերազմներից հետո հայկական կողմն ունի գտնվելու վայրը անհայտ 985 մարդ, որից 208-ը՝ 44-օրյա պատերազմից, 777-ը՝ Արցախյան առաջին պատերազմից: Նա շեշտեց՝ պետք է շարունակել նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Ընդհանուր գնահատական տալով բրյուսելյան հանդիպմանը՝ վարչապետն արձանագրեց, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, իսկ հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից: Փաշինյանը հավելեց՝ հետևողականորեն շարունակելու են առաջ տանել երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը: «Եվ պետք է առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Կրկնում եմ՝ ցավոք, դա միայն մեզնից չէ կախված: Բայց մենք աշխատանքի մեր մասը պետք է հետևողականորեն իրագործենք»,-եզրափակեց վարչապետը:

RELATED ARTICLES

Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի ընդունի. Ռաիսին Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկիրը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ։ Այս մասին հաղորդում է...

Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր. Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ «Տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել...

Փաշինյան-Գրիգորյան տանդեմը բացում է Հայաստանի պետականության ապամոնտաժման ռազմավարությունը

Նիկոլ Փաշինյանի ու նրա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ցանկացած հրապարակային ելույթ Հայաստանի պետականությունը հանձնելու հերթական պայմանավորվածությունն է մատուցում հանրությանը, «խաղաղ օրակարգի» կաթիլային ներարկման...

Most Popular

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments