34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

«Խաղաղության ադրբեջանական ընկալումները». Ստեփանակերտում մամուլի ասուլիս է կազմակերպվել

- Advertisement -

Այսօր՝ հուլիսի 8-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի մամուլի ասուլիսը՝ «Խաղաղության ադրբեջանական ընկալումները» թեմայով:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հ. Ավանեսովը ասուլիսի սկզբում շեշտել է, որ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը, ավանդույթի համաձայն, շարունակում է կլոր սեղանների և ասուլիսների շարքը:

Նրա խոսքով՝ հերթական ասուլիսի թեմայի ընտրությունը պայմանավորված է վերջին ժամանակներում խաղաղության մասին`բավականին ակտիվացած խոսակցություններով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք նպատակ ենք հետապնդում ներկայացնելու, թե խաղաղության ինչ տեսլական ունի Ադրբեջանը: Դեռևս 1918 թվականից սկսած, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց արհեստական Ադրբեջան կազմավորումը, հակահայկականությունը, ցեղասպան քաղաքականությունը և տարածաշրջանի պատմության յուրացումն ու ոչնչացումը դրված էր այդ պետության քաղաքականության հիմքում՝ բնականաբար, առաջին տեղում հայերի նկատմամբ: Մենք տարբեր ժամանակներում ականատես ենք եղել բազմաթիվ ցեղասպանությունների: Ցավոք սրտի, համապատասխան դասեր չենք քաղել պատմությունից»,-նշել է բանախոսը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը երբևիցե խաղաղության օրակարգ չի ունեցել և չի էլ ունենալու:

«Պետական մակարդակով Ադրբեջանում իրականացվում է հայատյաց քաղաքականություն՝ սկսած մանկապարտեզից, մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Բնութագրությունը հասանալի չէ

Ադրբեջանը երեխաներին սովորեցնում է հային սպանել: 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում բացվել է <<հաղթանակի պուրակ>>, որտեղ հայ զինվորի համազգեստով մանեկենի վրա ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են խեղդել հային: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի մանկական խաղալիքների խանութներում հայտնվել են հայ զինվորի կերպարով պլաստմասե տիկնիկներ, որոնց կողքին դրված են դանակ և կտրող գործիքներ՝ կից նկարագրությամբ` <<համարեք ձեր թշնամի և պետք է սպանեք յուրաքանչյուրին>>: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանում, նույնիսկ իշխանափոխության դեպքում, հայերի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի»,-ներկայացրել է կենտրոնի ղեկավարը:

Մամուլի ասուլիսին Ավանեսովը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ քննարկման թեմայի վերաբերյալ։

   Tweet   

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ