-1.9 C
Yerevan
Հինգշաբթի, 20 Հունվարի, 2022

Խորհրդարանական դիվանագիտությունը ադրբեջանցիների հետ Նովրուզ տոնել չէ, իսկ իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել կամ չեն կարողանում

- Advertisement -

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 15-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի («Եվրանեսթ») բյուրոն հայտարարություն է տարածել երկրների ղեկավարներին, որի անվտանգային հատվածում գեթ մեկ բառ նշված չէ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին (44 օրյա պատերազմի սանձազերծման, թուրքական զինված ուժերի եւ զինյալների ներգրավման, արգելված զինատեսակների օգտագործման, տարածքների օկուպացիայի մասին էլ չեմ խոսում՝ դրանք արդեն մոռացված թեմաներ են իշխանությունների համար։

Հիշու՞մ եք, որ մենք առաջարկում էին օգտագործել ԵՄ-Ադրբեջան բանակցային գործընթացը մեր երկրի պետական շահերից բխող օրակարգը առաջ մղելու համար։ Սրա մասին ես խոսել եմ թե ԱԺ ամբիոնից, թե Եվրոնեսթի հայկական պատվիրակության մինչ օրս կայացած միակ նիստին, թե հարցազրույցներում։

Հերթական անգամ մեր խորհրդարանական դիվանագիտությունը չօգտագործեց առկա հնարավորությունները։

Նշեմ, որ հայկական պատվիրակության ղեկավարը իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, ով ի պաշտոնե հանդիսանում է բյուրոյի անդամ եւ ուներ վետոյի իրավունք։ Այսինքն մեր երկիրը կարող էր իր պահանջները չկատարելու դեպքում չեղարկել հայտարարության ընդունումը։ Խորհրդարանական դիվանագիտությունը ադրբեջանցիների հետ Նովրուզ տոնել չէ, իսկ իշխող պատգամավորները մեր երկրի կենսական շահերը պաշտպանել կամ չեն կարողանում, կամ չեն ուզում»։

Վերջին նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...
- Advertisement -

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...

Կապակցված նորություններ