Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձային«Խրամորթում ադրբեջանցիներն այսօր կրկին մուղամ են միացրել, մենք էլ ի պատասխան՝ հայրենասիրական...

«Խրամորթում ադրբեջանցիներն այսօր կրկին մուղամ են միացրել, մենք էլ ի պատասխան՝ հայրենասիրական երգեր»

Խրամորթում ադրբեջանցիներն այսօր կրկին մուղամ են միացրել, մենք էլ, ի պատասխան, միացրել ենք հայրենասիրական երգեր:Այս մասին Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ այս պահին գյուղում իրավիճակն արդեն հանգիստ է:

Նա նշեց, որ այն երկար չի տևել, հնչեցրել են մի քանի րոպե՝ ընդհատումներով:

Զորիկ Աբրահամյանն ասաց, որ բնակիչները ոչ թե վախենում և լքում են գյուղերը, այլ՝ հակառակը. «Գյուղ են վերադարձել այնպիսի բնակիչներ, որոնք տասնյակ տարիներ լքել են իրենց տները, իսկ հիմա՝ եկել են մեր կողքին լինելու»,- ասաց համայնքապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը իր ուզածին չի հասնի՝ սահամանամերձ գյուղերը չեն հայաթափվի:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009