21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Ծայրաստիճան խիստ փոփոխություններ են սպասվում. նախատեսվում է ՌԴ-ում միգրանտների գտնվելու ժամկետը դարձնել 30 օր 365 օրվա ընթացքում. Տ. Բեժանյան

- Advertisement -

Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը. սա բխում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող խստացումներից: ՌԴ ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, ՌԴ-ում գտնվող շուրջ 61 հազար ՀՀ քաղաքացու առնչվելու են այս խստացումները, հետևաբար նրանք նույնպես մինչև հունիսի 15-ը պետք է լքեն ՌԴ տարածքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ այս թիվը նախնական է, չի բացառվում, որ ավելի մեծ լինի:

«Ես կարծում եմ, որ այդ թիվը երկու, երեք անգամ ավելին կարող է լինել: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ունեն միգրացիոն հաշվառման ժամկետի, միգուցե մուտքի հետ կապված խախտում: Հնարավոր է չունեն աշխատանքային պայմանագիր և բազայում երևում է, որ անօրինական են գտնվում: Ենթադրվում է, որ այդ քաղաքացիներն այս կամ այն խախտումների համար ձեռք են բերել մուտքի արգելք: Եվ եթե ժամանակին չեն բողոքարկել դա, ապա նշանակում է, որ անօրինական են գտնվում ՌԴ-ում: Միակ տարբերակը ՌԴ-ից դուրս գալն է»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի խոսքով, ինչպես ԱՊՀ մյուս երկրները, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներն անօրինական կարգավիճակով ՌԴ-ում գտնվելիս բախվում են այս խնդրին:

«Ինչպես ԱՊՀ մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի իշխանություններն այս պահին չունեն որևէ գործիքակազմ միջամտելու այս պրոցեսներին՝ նկատի ունեմ քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը: Այս պահին մեր անելիքը իրազեկումն է, որպեսզի անօրինական միգրանտն իմանա, թե ինչ է իրեն սպասվում, իսկ իրեն սպասվում է դեպորտացիա, եթե կամավոր չվերադառնա Հայաստան»,-ասաց Նելլի Դավթյանը՝ նշելով, որ եթե այս ընթացքում երկկողմ քննարկումների արդյունքում ունենան նոր ասելիք, ապա կհրապարակեն:

Դրանից բացի, հուլիսի 7-ին ուժի մեջ է մտնելու միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության գործընթացին վերաբերող մի փոփոխություն, ըստ որի, սահմանահատման ժամանակ օտարերկրյա փոխադրողը, եթե ունի չվճարված տուգանք, ապա սահմանին խնդիրներ է ունենալու: Առայժմ դա վերաբերում է բեռնափոխադրողներին, սակայն, երբ սահմանները բացվեն, ապա դա առնչվելու է նաև ուղևորափոխադրումներին:

Այս ամենից զատ, ներկայում հանրային քննարկումների մեջ գտնվող մի շարք այլ փոփոխությունների փաթեթ առաջիկայում կմտնի ՌԴ օրենսդիր մարմին: Տաթևիկ Բեժանյանի խոսքով, այս փաթեթով առաջարկվող փոփոխություններով խաղի բավական խիստ կանոններ են սահմանվում: Միգրանտները շատ լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու:

«Ծայրաստիճան խիստ փոփոխություններ են սպասվում: Գործող կարգով, տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ԱՊՀ ու 61 այլ երկրի քաղաքացիներ կարող են գտնվել 90 օր: Նոր նախագծով նախատեսվում է այդ ժամկետը դարձնել 30 օր 365 օրվա ընթացքում: Ժամկետը մի քանի անգամ կրճատվում է: Ավելի երկար մնալու պարագայում քաղաքացին պետք է անցնի բուժզննում, հանձնի մատնահետք, ունենա բժշկական ապահովագրություն, հանձնի ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության, Ռուսաստանի մշակույթի քննություն, ձևակերպի ID քարտ՝ չիպով, որին պետք է հետևեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի միջոցով»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Մեկ այլ առաջարկվող փոփոխության համաձայն, աշխատանքային միգրանտի համար շատ բարդ է լինելու է տեղում աշխատանքը փոխելը: Օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են լինելու գրանցվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, իսկ գործատուն պարտավոր է գրանցվել գործատուների և ձեռնարկատերերի էլեկտրոնային ռեեստրում: Այդ ճանապարհով հնարավոր կլինի աշխատանքի անցնել:

«Ու եթե, օրինակ, շինարարությունում աշխատող բանվորը խնդիրներ ունի, չեն վճարում, պայմանները լավը չեն ու ցանկանում է տեղում փոխել աշխատանքը, ապա դա շատ բարդ է լինելու: Նա, օրինակ, չի կարողանալու հարևանությամբ գտնվող հացի փռում անցնել աշխատանքի որպես հացթուխ, որովհետև ռեեստրում չի գրանցվել այդ գործի համար: Այսինքն՝ անհնարինության է հասնում աշխատանքը, անգամ տարածաշրջանը փոխելը»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայությունը, «Հայկական Կարիտաս» ՀԿ-ն բաց են ցանկացած խորհրդատվության համար, քաղաքացիները կարող են դիմել:

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ