29.1 C
Yerevan
Շաբաթ, 28 Մայիսի, 2022

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայի

- Advertisement -

Մարդկանց հետ շփվելուց ես հասկանում եմ, որ իրենք մոտ օրերս մեծ բողոքի ակցիա են իրականացնելու: Նրանք շարունակում են դեմ մնալ Ծովագյուղի և Սեմյոնովկայի համայնքների Սևանի մեջ մտնելուն: Lurer.com-ին Այս մասին զրույցում ասաց Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը՝ նշելով, որ կառավարության կողմից իրենց առաջ քաշած խնդրին դեռ որևէ արձագանք չկա:

«Բնակիչները որոշել են հունվարի 24-ին ճանապարհ փակել։ Ուզում են գոնե այդ կերպ իրենց խնդիրը լուծում ստանա»,- ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ Սևանի նորընտիր համայնքապետ Սարգիս Մուրադյանը դեռ չի էլ հանդիպել բնակիչների հետ՝ խնդիրը քննարկելու համար։ Սեմյոնովկա համայնքապետը վստահ է, որ կառավարությունը լավ էլ տեղյակ է իրենց խնդիրներին, սակայն թե ինչու է «լռում» չեն հասկանում:

Ծովագյուղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանն էլ նշեց, որ տեղյակ չէ նոր հասունացող բողոքի ակցիայից, սակայն իր համայնքի բնակիչներն էլ են շարունակում մնալ իրենց մտքին՝ չեն ուզում մտնել Սևանի մեջ և վերջ. «Ժողովուրդը իր ընտրությունն արել է դրան չմասնակցելով, հույսս չեմ կորցնում, կարծում եմ, որ կառավարությունը ի շահ ժողովրդի լուծում կտա մեր խնդրին: Ժողովուրդը ոնց կորոշի, տենց էլ կլինի»,— ասաց նա:

Վահրամ Գևորգյանը վստահեցրեց, որ որևէ խնդիր չունեն Սևանի համայնքապետի հետ, այստեղ խնդիրը անձնային չէ. «Սևանի համայնքապետը իմ ընկերն է, անձնապես որևէ տարաձայնություն չի կարող լինել մեր միջև, պարզապես, սա ժողովրդի ցանկությունն է»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի իրենց խնդրի լուծման համար՝ բնակիչները իրենք կորոշեն, թե ինչ կլինի հետագայում,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները չէին մասնակցել Սևան խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Համայնքների բնակիչների՝ ընտրություններին չմասնակցելու պատճառն այն էր, որ նրանք դեմ են կառավարության կողմից ընդունված Ծովագյուղին ու Սեմյոնովկայի Սևան խոշորացված համայնքի մեջ մտնելուն։ Նրանք ցանկանում են, որ միայն Սեմյոնովկան ու Ծովագյուղը միավորվեն։

Զվարթ Պետրոսյան

Վերջին նորություններ

Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:...
- Advertisement -

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,...

Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Նախագահ Հարությունյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած...

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին...

Կապակցված նորություններ