26.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Ռազմական գործը դարձավ Կամո Աղաջանյանի կյանքի գլխավոր առաքելությունը

- Advertisement -

Քրեստոմատիկ ճշմարտություն է․ժամանակն իր հերոսներին է ծնում։ Իսկ ո՞րն է Հերոսի ժամանակը, չէ՞ որ մենք՝ իբրև հանրություն, իբրև հասարակություն այդ ժամանակը հավերժացնելու պարտականություն և սուրբ առաքելություն ունենք։ Անվիճելի է, անձնազոհության ու սխրագործության միջոցով իրականում հենց մեզ ու մեր ժամանակները հերոսացրած Անհատի` Հերոսի ժամանակի տևականությունը պայմանավորվախ է մեր համընդհանուր վերաբերմունքով, գնահատանքով և ապրելակերպով։ Այդպես է, քանի որ բնությունը ներդաշնակության մեջ է և մեկ կողմի հերոսություն չի լինում, մեկ կողմի երջանկություն ու մեկ կողմի մահ չի լինում, դրանք լինում են դրվագապես մեկ, առանձին, տարբեր, ինքնատիպ, բայց մեկտեղող, համահասցե, յուրաքանչյուրին պատկանող:

Ուրեմն հայ ժողովրդի կենսագրությունը կերտում են հավասարապես թե՛ ժամանակի հերոսները և թե՛ հերոսների ժամանակը արժևորող մարդիկ, հասարակությունն ու պետությունը։ Եվ ահա, հայկական ազատագրական պայքարին, Հայրենիքին ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրաբերած մի այդպիսի Անհատի մասին ենք ուզում խոսել մեր այս հրապարակման շրջանակում։ Անուն, որ իր մասին արդեն իսկ ամեն ինչ ասում է, և առավել խոսուն է, քան ցանկացած բնութագրում, գնահատանքի խոսք, մեծարանքի ժեստ և այլն։

Կամո Աղաջանյան․ Ուխտաձորում ծնված գեներալ-մայոր, բազմահմուտ ռազմական, պետական գործիչ, որը ժամանակին եղել է Արցախի Հանրապետության ոստիկանապետ, իսկ 2020 թվականին նշանակվել է ԱԱԾ տնօրեն։ Սա 50-ամյա հայորդու կենսագրության համառոտագրումն է միայն, մինչդեռ հայրենատեր նվիրյալ հայորդու մասին խոսելիս անհնար է սահմանափակվել մեկ հրապարակումով։ Իր տարեկիցներից շատերի պես Կամո Աղաջանյանը զինվորական ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում։ Այդ տարիներին նոր-նոր էր բռնկել Արցախյան առաջին պատերազմը, և համայն հայությունը ապրում էր օրհասական ժամանակներ։ Երիտասարդ Կամոյի սիրտը ևս անհանգիստ էր՝ հայրենի եզերքի ճակատագրով մտահոգ, պայքարի ելնելու վճռականությամբ ու ամենօրյա ձգտումով։

Պայքարի ժամը չուշացավ․Կամո Աղաջանյանը 1991-1994 թվականներին մասնակցեց Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Լաչինի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եվ սա դարձավ իր համար բեկումնային։ Ռազմական գործը դարձավ Կամո Աղաջանյանի կյանքի գլխավոր նախասիրությունն ու առաքելությունը։ Իսկ այդ ճանապարհը բավականին հարուստ է և տպավորիչ․1992-1993 թվականներին եղել է՝ ՊԲ դասակի, 1993-1995 թվականներին՝ վաշտի հրամանատար, 1995-1996 թվականներին՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին՝ հրամանատար, 1997-1999 թվականներին՝ Հադրութի ՊՇ հրամանատարի տեղակալ, 1999-2003 թվականներին՝ հրամանատար, 2003-2004 թվականներին՝ № դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 2004 թվականից՝ հրամանատար։ 2006-2013 թվականներին աշխատել է ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար։

Եվ բնավ պատահական չէ, որ Հայրենիքին մատուցած ծանրակշիռ ծառայությունների համար արցախցի հերոսը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Բայց նրա ամենից մեծ պարգևը՝ իր ժողովրդի, իր ընկերների և շարքային մարդկանց բարձր գնահատանքն է։ ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը իր ծառայակից ընկերոջ մասին նման հուշ է ներկայացրել․

«Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին գիտեմ դեռևս 1996 թվականից, երբ միասին ծառայում էինք ԼՂՀ ՊԲ 1-ին ՊՇ մարտական դիրքերում։ Նա հրաձգային գումարտակի հրամանատար էր, ես հրամանատարի ( այսինքն՝ իր) տեղակալը։ Աղաջանյանը դեռևս երիտասարդ տարիքից, իր նման բազմաթիվ նվիրյալների հետ փառավոր մարտական ուղի է անցել, այնուհետ անբասիր ծառայությամբ աչքի է ընկել զինվորական հրամանատարական բոլոր օղակներում՝ մինչև կորպուսի հրամանատար։ Մի անգամ, մեր գումարտակի առաջնագծի բազայում, ապագայի մասին մեր հերթական զրույցի ժամանակ դեռևս կապիտան Աղաջանյանին ասացի՝ «Կամո խոսքս հիշիր, դու գեներալ ես դառնալու, և դեռ շատ ծառայություններ պետք է տանես մեր երկրի համար»։

Երեք զավակների հայր Կամո Աղաջանյանն այսօր էլ շարունակում է իր հայրենանպաստ, պատվախնդիր առաքելությունը՝ Արցախի ու Հայաստանի համար այս բարդ ու պատմական ժամանակներում։ Իսկ նրա պայքարն ու գործը ժամկետ չունեն, քանի դեռ ՉԻ ԵԿԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՂՁԱԼԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՀԸ․․․

 

 

 

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....
- Advertisement -