Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինԿապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այցելել է սահմանամերձ Ներքին Հանդ գյուղական բնակավայր...

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այցելել է սահմանամերձ Ներքին Հանդ գյուղական բնակավայր անմիջական շփում ունեցել գյուղացիների հետ

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի ուղեկցությամբ աշխատանքային հերթական շրջայցն է կատարել քաղաքի մի շարք շինհրապարակներ՝ հետևելու սուբվենցիոն և համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին։

Ներկա դրությամբ քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում շինարարական ակտիվ եռուզեռ է․ բարեկարգվում են բակային տարածքները, մայթերը, կառուցվում են հանգստյան գոտիներ, խաղահրապարակներ, վերականգնվում են կանաչ գոտիները։

Շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ համայնքի ղեկավար Գևորգ Փարոսյանը տեղում քննարկել է շինարարության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, առկա թերությունների վերաբերյալ տվել հանձնարարականներ։

Իսկ նոյեմբերի 27–ին Գևորգ Փարսյանը եղել է սահմանամերձ Ներքին Հանդ գյուղական բնակավայրում, անմիջական շփում ունեցել գյուղացիների հետ՝ հասկանալու, հատկապես վերջին իրադարձություններից հետո առաջած կարիքները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009