17 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Քաշաթաղցիները և քարվաճառցիները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց (տեսանյութ)

- Advertisement -

Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքապետարանի քարտուղար Մարիամ Հայրապետյանը նշեց, որ հերթական անգամ Կառավարության կողմից փորձել են իրենց խաղաղեցնել, և այս անգամ  ևս պատրաստ են զիջման գնալ:

Հայրապետյանը նշեց, որ մինչև մայիսի վերջ կսպասեն, քանի որ խոստացել են՝ այդ ընթացքում խնդիրը կլուծվի, սակայն եթե խոստմանը հավատարիմ չլինեն, ապա քաշաթաղցիները պատրաստ են մինչև Եվրոպական դատարան գնալուն: Վերջինս նաև նշեց՝ իրենց խոստացել են, որ քաշաթաղցիները ևս կընդգրկվեն տարվող աշխատանքների խմբերում:

12։36

Քաշաթաղցիները դուրս եկան կառավարությունում կայացած հանդիպումից: Հանդիպման մասնակիցներից Արմեն Չումոյանը, որը  Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարն է, լրագրողներին փոխանցեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է լուծումների հարցը: «Մենք հանդիպեցինք Մհեր Գրիգորյանի և Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, մեզ հավաստիացրին, որ մինչև մայիսի վերջ որոշումների նախագիծ կլինի, որը կդրվի հանրային քննարկման»:

Արմեն Չումոյանը նշեց՝ անկախ նրանից, որ այսօր քաշաթաղցիներն էին եկել Կառավարություն՝ աջակցման տրամադրումը պետք է վերաբերի բոլոր արցախցիներին, որոնք նույն խնդրի առաջ են:

Քաղաքացիներից մեկը նշեց, որ այս պահին միևնույն է՝ որևէ պատասխան նրանց չի բավարարում, քանի որ հսկայական ունեցվածք են կորցրել, ինչպես նաև իրենց արժանապատվության հարցն է առաջ գալիս, քանի որ կորցրել են այն հողերը, որոնք պահել էին: «Կառավարությունից վստահություն կունենամ այն ժամանակ, երբ բնակարան ունենամ»:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ