34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Կարճ ժամանակ անց հայ ժողովուրդը կապացուցի, որ Նիկոլը մանդատ չունի, լեգիտիմ չէ, հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին և պետք է հեռանա․ Իշխան Սաղաթելյան

- Advertisement -

Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը մեզ համար անընդունելի է, որովհետև դա Արցախի հայաթափում է նշանակում։ Մենք հստակ որոշում ենք կայացրել, որ իբրև խորհրդարանական ընդդիություն՝ իջնում ենք փողոց՝ ժողովրդի ցասումը կազմակերպելու, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Գլխավոր հարցը, որ անցնող շաբաթվա ընթացքում լուծել ենք, մեր ժողովուրդը հստակ մեսիջ է հղել, որ Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Եթե իրենց թվում է, որ հայ ժողովրդին այլևս հետաքրքիր չէ Արցախը, անցնող մեկ շաբաթվա ընթացքում ժողովուրդը ցույց տվեց, որ դա այդպես չէ», — ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց՝ իրենց նպատակն է կասեցնել երկիրը կործանման տանող իշխանությանը, և իրենք վաղվանից անցնելու են վճռական պայքարի՝ շատ կարևոր փուլի մեկնարկի։

«Դա անելու ենք հանրային ճնշման տակ. այդ պրոցեսն արդեն սկսված է», — նշեց Սաղաթելյանը։

Նա հայտարարեց, որ սա համաժողավրդական պայքար է. «Հասնելու ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի, և մարդիկ, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի ու Հայաստանի լինելիության հարցը, փողոց են դուրս եկել»։

Սաղաթելյանի խոսքով՝ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է՝ համախմբելու ժողովրդի ուժը։

«Մենք կարողացել ենք այս ընթացքում բացահայտել Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Արցախի հարցով մեր բազմաթիվ առաջարկներ մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Հասարակության համար ևս ակնհայտ է, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին», — ասաց ընդդիմադիր գործիչը։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ