15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Կարմիր շուկայի բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ.Օլեգ Հարությունյան

- Advertisement -

Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանն ասել է, որ գործընթացը սկսվել է 2019 թվականին:«Երեք և չորս սենյականոց 32 բնակարանանոց շենքը նախատեսված է զոհվածների ընտանիքների, բազմազավակների, ինչպես նաև տեղահանված թաղավարդցիների համար: Նշեմ, որ պատերազմի պատճառով շինարարությունը ձգձգվել է, բայց նախատեսում ենք մինչև տարեվերջ երկու շենքերն էլ շահագործման հանձնել»,- տեղեկացրել է Ն. Աթայանը և նշել, որ համայնքում կառուցվում են նաև առանձին տներ:

Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի խոսքով՝ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գյուղն ունի 140 տարհանված բնակիչ: Օ. Հարությունյանն ասել է, որ ԱՀ նախագահը խոստացել է՝ բոլոր բնակիչները կապահովվեն բնակարններով: Անդրադառնալով Կարմիր շուկա համայնքի տարածքում կառուցվող (հավաքովի) առանձնատներին՝ գյուղապետը նշել է. «Շատ հարմար բնակարաններ են: Նախատեսում ենք կառուցել նաև նկուղային հարկեր, քանի որ գտնվում ենք պատերազմական գոտում:Անհրաժեշտության դեպքում ՝ կլինեն նաև կցակառույց շինություններ: Տեղահանված թաղավարդցիների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում. նրանք հետաքրքված են, բոլորն էլ ուզում են օր առաջ վերադառնալ գյուղ: Հույս ունենանք, որ մի օր բոլորս ենք վերադառնալու հայրենի Թաղավարդ»:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ