14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Կենտրոնում ապահովված խավն է բնակարան գնում, ոչ թե երիտասարդ ընտանիքը․ ինչ միտում ունի եկամտահարկի վերադարձի դադարեցումը

- Advertisement -

Այսօր Կառավարությունը հայտարարեց, որ Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճաբանար կդադարեցվի։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն, անդրադառնալով ներկայիս իշխանության կողմից կատարվող օրենսդրական փոփոխությանը, այն որակեց ճիշտ մոտեցում, ավելին՝ փոքր-ինչ ուշացած։

«Առաջին, երկրորդ գոտին հանում են, ճիշտ են անում, իսկ ո՞վ է ասել, որ պետք է անպայման կենտրոնին օգնենք։ Կարծում եմ՝ ոչ ոքի դուր չի գալիս երեկոյան Երևանի կենտրոնի փողոցների գերբեռնված վիճակը։ Կյանքի համար նորմալ պայման պետք է ունենա՞ քաղաքի բնակիչը, թե՞ ոչ։ Գերծանրաբեռնված վիճակը մինչև ուր է գնալու։ Մենք գործ ունենք նաև քաղաքաշինական աղետի հետ, որը վաղուց է սկսվել, ով որտեղ ազատ տարածք է տեսել կառուցապատում է արել։ Կառուցապատում հանուն ինչ-որ տնտեսական ցուցանիշների, կարծում եմ, ճիշտ չէ։ Եկամտահարկի փոփոխությունները տեղին են, նույնիսկ՝ ուշացած։ Միակ մտահոգությունս այն է, որպեսզի հետագայում տրանսֆորմացվի դեպի այլ ուղղություն, որ ավելի թիրախավորված սոցիալական բնույթ ձեռք բերի և եկամտահարկի օրենքը որոշակի սոցիալական բաղադրիչ պարունակի այն խավերի համար, որոնք չունեն բնակարան և ուզում են ձեռք բերել։ Մարդիկ կան, որոնք ունեն 3-4 բնակարան, բայց ունեն բարձր եկամտահարկ, ձեռք են բերում 5-րդը, ինչը նորմալ չէ»,- նշեց նա։

Քարամյանի խոսքով՝ ի սկզբանե ներդրված գործիքը, որը հետապնդում էր որոշակի նպատակներ, ներկայումս դրան չի ծառայում, հետևաբար իր մեծ ցանկությունն է, որ այն ձեռք բերի հստակ սոցիալական շեշտադրում․ «Այսօր այն դարձել է կառուցապատող ընկերությունների գույքի վաճառքի խթանման գործիք, ինչը, բնականաբար, վատ չէ տնտեսության, դրամաշրջանառության և այլ առումներով, սակայն ներկա փուլում առաջնային չէ մեր երկրի համար։ Սոցիալական շեշտադրումները պետք է ուժեղացնել։ Մեր կառավարության ժամանակ ունեինք ընդունած տարածքների համաչափ զարգացման հայեցակարգը և ցանկալի կլիներ, որ այդ համաչափության զարգացմանը ծառայեր ինչ-որ առումով։ Օգնել մարդուն կենտրոնում տուն առնել կամ կառուցապատողին օգնել տունը վաճառելու համար, այն էլ գերհագեցած Երևանի կենտրոնում, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Մեր ժամանակ, երբ այդ օրենքը ընդունվեց, դրանից հետո երկու փոփոխություն արեցինք, որովհետև պրակտիկ հարթության մեջ հասկացանք, որ այն շեղվում է իր բուն էությունից։ Հիմա ճիշտ պահն է գոտիականությունները վերանայելու, ինչ-որ ժամանակ հետո Երևան քաղաքում դադարեցնելու»,- ասաց նա՝ ողջունելի համարելով այդ քայլը։

Անդրադառնալով այն տեսակետներին, թե օրենսդրական այս փոփոխությամբ երիտասարդները զրկվում են բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունից՝ Քարամյանը հորդորեց չխառնել մեկը մյուսի հետ՝ ընդգծելով․ «Կառավարությունն ընդունել է «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագիրը, երիտասարդների ֆոնի տակ այլ բաներ պետք չէ ներկայացնել։ Այդ ծրագիրը կա և շարունակում է հաջողությամբ աշխատել։ Հիմա դեմագոգիա անել երիտասարդ ընտանիքների անունը շրջանառելով՝ ճիշտ չէ։ Երիտասարդ ընտանիքը կենտրոնում տուն չի գնում։ Ապահովված խավն է գնում, որն ունի կուտակած դրամագլուխ, ունի բաձր աշխատավարձ և դրամագլուխը կարողանում է վերածել անշարժ գույքի։ Հետո նաև ֆիսկալ շրջանառություն չի ավելացվել, որ դրական դուրս գա, ինչը բյուջեի վրա մեծ բեռ է և իմաստ չկա այդ բեռը դնել բյուջեի վրա՝ ինչ-որ շրջանակի համար հնարավորություն ստեղծելով բնակարան գնել կենտրոնում։ Դրա համար առկա ռեսուրսները պետք ուղղել այլ տեղ, որպեսզի դեմոգրաֆիան առողջացման միտումներ դրսևորի»,- եզրափակեց Արսեն Քարամյանը։

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ