Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԿիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք և...

Կիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք և բժշկական պարագաներ

Կիևում CNN-ի լրագրողական թիմերը հաղորդել են, որ շաբաթ վաղ առավոտյան պայթյուններ են լսվել, իսկ գլխավոր միջազգային թղթակից Կլարիսա Ուորդը նկարագրել է «անդադար համազարկ», որը շարունակվել է մի քանի րոպե: Պարզ չէ՝ պայթյունները ռուսական, թե ուկրաինական հարվածներ են եղել, ասել է նա։

Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում մարտերը շարունակվում են: Քաղաքի վարչակազմը նշել է, որ հյուսիսում գտնվող տարածքները մնում են ամենավտանգավորը, ներառյալ Բուչա, Իրպին և Հոստոմել արվարձանները, ինչպես նաև Կիևից ավելի հյուսիս գտնվող Վիշորոդ թաղամասը: Մարտերը սրվել են նաև Բրովարիում, Դնեպր գետի մյուս կողմում, քաղաքից արևելք ընկած հատվածում:

«Քանի որ ռուսական ուժերը ճնշում են գործադրում մի քանի ուղղություններից, աճում է մտահոգությունն առ այն, որ նպատակը քաղաքն ամբողջությամբ շրջապատելն է, քաղաքը սովին մատնելը, քաղաքը ռմբակոծելը և այնուհետև, ի վերջո, փորձել տապալել (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու կառավարությունը», — ասել է Ուորդը:

Նա հավելել է, որ «ուկրաինական ուժերն ամենուր են» Կիևում։

«Նրանք պաշտպանական դիրքեր են փորել քաղաք տանող բոլոր հիմնական մայրուղիների երկայնքով, շուրջբոլորը տանկային թակարդներ են տեղադրել։ Սա այժմ խիստ ամրացված քաղաք է։ Եվ նույնիսկ եթե ռուսական ուժերը կարողանան շրջապատել այն, դա նրանց համար ամենահզոր կռիվը կլինի՝ հասնելու դրա սրտին»,-նշել է թղթակիցը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն CNN-ին ասել է, որ քաղաքը ներկայում ունի ռեսուրսներ, ներառյալ սննդամթերք և բժշկական պարագաներ, միայն մեկից երկու շաբաթվա համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009