Երկուշաբթի, 28 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԿողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա....

Կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա. Դեյվիդ Փրայս

Պետք է արձանագրել, որ ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում:
Կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա. Դեյվիդ Փրայս
Կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա. Դեյվիդ Փրայս 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Աղաջանյանը կարևորեց միջազգային հանրության ներգրավվածությունը և ՀՀ դիվանագիտության գործադրած ջանքերը:

«Մենք կարծում ենք, որ սա է հարցի լուծման հիմնական և կարևորագույն և ամենաիրատեսական ճանապարհը, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք օրինբուն»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Դեյվիդ Փրայսն իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում:

«Մենք, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահի դերը լրջորեն ենք ընկալում և հասկանում ենք, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների, և պահանջվում են անդադար քննարկումներ:

Մեր երկիրն ամենայն պատրաստակամությամբ իր աջակցությունը կհայտնի, և մենք չենք ուզում, որ որևէ կողմ ստանձնի իր կողմից նախօրորք կանխորոշված դեր, ընդհակառակը, ուզում եմ ասել, որ մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա, և կարծում եմ, որ դա երկկողմանի պատասխանատվություն է, որ ստանձնել է ԱՄՆ Կոնգրեսը»,- հավելեց Փրայսը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009