Շաբաթ, 26 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԿոտայքում 40-ամյա վարորդը 06-ով կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշն ու հայտնվել ձորում․ կա...

Կոտայքում 40-ամյա վարորդը 06-ով կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշն ու հայտնվել ձորում․ կա զոհ

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Մկրտիչ Խ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, կոտրել դրանք և մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարնեը, ովքեր ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել դիատարին, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ֆոտոլրագողը հայտնում է, որ ավտոմեքենայի կողքին փրկարարները հայտնաբերել են նաև «Ֆ-1» նռնակ, և այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ սակրավորները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և քարշակով տեղափոխվի ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009