37.1 C
Yerevan
Երկուշաբթի, 15 Օգոստոսի, 2022

Կրակել են լրագրող Թեհմինե Ենոքյանի տան ուղղությամբ

- Advertisement -

Լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կրակել են իրենց տան պատուհանին, իսկ ավելի վաղ հրկիզել էին տան մուտքի դուռը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հայտարարություն հանցագործության մասին

29.06.2022թ.-ին ժամը 00.30-ի սահմաններում մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին ինձ անհայտ զենքից կրակոց է արձակվել, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին և կրակված պարկուճը մտել է մեր բնակարանի հյուրասենյակ: Այդ դեպքի կապակցությամբ ես զանգահարել եմ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարով, մեր բնակարան են այցելել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ովքեր կատարել են համապատասխան գործողություններ և իրենց հետ տարել են հայտնաբերված պարկուճը:  Սակայն իմ  և իմ ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունները սրանով չեն ավարտվում իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, գործուն միջոցներ չձեռնարկելու հետևանքով։

12.07.2022թ. ժամը 00.50-ի սահմաններում կրկնվեց արդեն երկրորդ կրակոցը մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով դարձյալ կոտրվեց պատուհանի ապակին, և կրակված պարկուճը մտավ մեր հյուրասենյակ՝ վնասելով նաև առաստաղը և պատը. դրանից հետո կրկին անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն:

Դրան նախորդել էր այլ իրադարձություն ևս. 2022 թվականի մարտի 8-ի լույս 9-ի գիշերը հրկիզել էին մեր տան մուտքի դուռը:

Ոստիկանները այս բոլոր գործողությունները որակում են որպես գույքի վնասում, այլ ոչ թե կյանքի դեմ ուղղված հանցագործություն:

Սակայն իրականում հանցագործությունները ես դիտարկում եմ մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իմ և ընտանիքիս դեմ և կատարվել են միևնույն վայրում: Առավել ևս երկու՝ իրար հաջորդող կրակոցները ես չեմ կարող դիտարկել որպես պատահականություն:

Հատկանշական է, որ երկու դեպքերում էլ կրակոցների պահին, ես և մայրս գտնվել ենք մեր բնակարանում, և որևէ երաշխիք չի եղել, որ այդ կրակոցները չէին դառնալու մեր մահվան պատճառ, որից մենք փաստորեն խուսափել ենք միայն երջանիկ պատահականությամբ:

Այսինքն, ստացվում է, որ իմ և մորս նկատմամբ արդեն պարբերական բնույթ կրող կոնկրետ մահափորձեր են կատարվում, քանի որ նման պայմաններում այլ ողջամիտ կարծիք ունենալ չեմ կարող:

Պատկան մարմինը պարտավոր է հարուցել քրեական գործ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով, այլ ոչ թե ընդամենը գույքի:

Կատարված դեպքի առիթով դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:

Հրապարակված տեքստից զատ այլ մեկնաբանություններ, հարցազրույցներ լրատվամիջոցների համար առայժմ չունեմ, խնդրում եմ չզանգահարել»:

Վերջին նորություններ

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակը: «Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում...
- Advertisement -

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք վարչական շրջանի 2 կարիքավոր ընտանիքի՝ նվիրելու նրանց առաջին...

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․...

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական ընկերությունը հանդիսանում է խոշոր շինարարական ընկերություն

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական Ընկերությունը ունի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման» և «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության» լիցենզիաներ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել բնակելի և...

Կապակցված նորություններ