Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԿրակոցներ Արարատի մարզում. վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է

Կրակոցներ Արարատի մարզում. վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է

Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության ՄՍԴՈւՀԴՊՎ պետ Վահե Մուշեղյանը: Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև մարզի դատախազը: Մարզային քննչականի վարչության պետի հանձնարականով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանը մեկնել է հիվանդանոց՝ տեղում պարզելու վիրավորի առողջական վիճակը: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ էլ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:
Մանրամասները ՝ shamshyan.com-ում

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009