-11.9 C
Yerevan
Երկուշաբթի, 24 Հունվարի, 2022

Հադրութցի բազմազավակ ընտանիքներին աջակցություն է տրմադրվել

- Advertisement -

Արցախյան վերջին պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, եւ դեռ հազարավոր տեղահանված արցախցիներ են բնակվում ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում: Շատերն ունեն նյութական ու բարոյական աջակցության կարիք:

Հադրութցի բազմազավակ ընտանիքներին աջակցություն է տրմադրվել

 Պատերազմի հենց առաջին օրերից Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեր հայրենակցուհի Արսինե Աղախանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Angels4Armenia («Հրեշտակներ Հայաստանի համար») հասարակական կազմակերպությունը, որն էլ սկսեց աջակցել մարտնչող Արցախին:

Այսօր էլ «Angels4Armenia»-ն արցախցիների կողքին է, աջակցել է տեղահանվածներին, վիրավոր զինվորականներին, նահատակների ընտանիքներին, կրթական ոլորտին, իրականացրել բարեգործական այլ ծրագրեր: Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 16-ին, «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ գրասենյակում կազմակերպությունը հադրութցի 10 բազմազավակ ընտանիքի նվիրեց տաք հագուստ:

Արցախի նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով ներկա էր նվիրատվությանը, նախ տեղեկություն տվեց  «Angels4Armenia»-ի մասին՝ նշելով, որ այս կառույցի անդամները հիմնականում սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են՝ հաջողակ իրավաբաններ, բժիշկներ, փաստաբաններ եւ այլք, կազմակերպված իրենց աջակցությունն են ցուցաբերել հայրենիքին:

Հավելեց՝ այժմ էլ, յուրաքանչյուր ամիս գոնե մեկ բարեգործական ծրագիր, հատկապես կրթության ոլորտին վերաբերող, իրագործվում է Արցախում այս կազմակերպության կողմից: Վերջերս Բերդաշենի, Ստեփանակերտում գործող Շուշիի, Հադրութի եւ այլ դպրոցների կազմակերպությունը հատկացրել է համակարգիչներ, այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս անգամ  «Angels4Armenia»-ի անդամները որոշել են օգնել Հադրութի շրջանից տեղահանված եւ ՀՀ-ում բնակվող բազմազավակ կարիքավոր ընտանիքներին: Այսօր դժվարացել է սփյուռքի մեր հայրենակիցների այցն Արցախ, եւ դա է պատճառը, որ օժանդակությունը տրվել է ՀՀ-ում բնակվողներին: 10 ընտանիքի ցուցակը հատկացվել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի կողմից:

Այս կազմակերպության ներկայացուցիչ Լիաննա Պետրոսյանը ողջունեց ներկաներին եւ ասաց, որ ընտանիքների ցանկը կազմել են Հադրութի շրջանի համայնքների ղեկավարների կողմից տրված ցուցակներով: Շահառուները շրջանի տարբեր բնակավայրերից էին՝ Հադրութ, Ազոխ, Մարիամաձոր, Տումի, Տող, Արեւշատ եւ այլն:

Ա. Սիմոնյանը նշեց նաեւ՝ ինքը դեմ է, որ որպես աջակցություն հատկացվում է սնունդ կամ հագուստ, սակայն քանի որ առջեւում Նոր տարին է, ուստի որոշել են նվերներ մատուցել 10 ընտանիքի: Նվերները շահառուներին հանձնեց «Angels4Armenia»-ի հայաստանյան գրասենյակի պատասխանատու թեհրանահայ Նարինե Ազալբաբը: Մինչ այդ հետաքրքրվեց՝ ինչու են նույն ընտանիքները դեռ բնակվում ՀՀ-ում, չեն վերադարձել Արցախ, ինչ պայմաններում են այժմ ապրում եւ այլն:

Պարզ է՝ այժմ Հադրութի ողջ շրջանը թշնամու վերահսկողության տակ է, եւ հնարավոր չէ այնտեղ վերադառնալ: Կան պայմաններ, որ Արցախի այլ բնակավայրերում բնակություն հաստատեն տեղահանվածները:

Որոշներն սպասում են՝ ճշտվի Արցախի կարգավիճակը, որոշներն արդեն աշխատանք ունեն ՀՀ-ում, ունեն ուսանող երեխաներ: Ներկա 10-ից միայն 3 ընտանիք է պատրաստ բնակվել Արցախի այլ շրջաններում: Արեւշատի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լիլա Զաքարյանը տեղեկացրեց, որ ամուսինը՝ Նորիկ Հայրապետյանը, ՆԶՊ ուսուցիչ է, ցանկանում են վերադառնալ Արցախ եւ աշխատել որեւէ դպրոցում: Նպատակն է՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով աշխատել: Անգլերենի ուսուցչուհի Գայանե Բաղդասարյանն ունի ուսանող երեխա եւ այժմ չի կարող վերադառնալ Արցախ:

Տող գյուղից Լուսինե Ավանեսյանը նշեց՝ արդեն որոշել են, որ Արցախ են վերադառնալու ընտանիքով. ամուսինն արդեն այնտեղ է՝ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում, եւ զբաղված է հարցի կարգավորմամբ: Ազատուհի Սիմոնյանը կարեւորեց Արցախ վերադառնալը, հույս հայտնելով, որ նոր՝ 2022 թվականին կիրականանան մեր երազանքները:

Բոլոր շահառուներն ստացան իրենց նվերները՝ հավատով, որ մի օր բոլորն էլ իրենց տներն են վերադառնալու, իսկ այժմ շատերը բնակվում են ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում եւ հիմնականում՝ վարձով:

Վերջին նորություններ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հայտարարությունը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքում․ «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն...
- Advertisement -

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարները

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546

Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 350 897-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...

Ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Կողմերը...

Կապակցված նորություններ