29.1 C
Yerevan
Շաբաթ, 28 Մայիսի, 2022

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի

- Advertisement -

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Լին Թրեյսին:

Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշեց Լին Թրեյսին:

Դեսպանը ընդգծեց, որ այս խնդիրների լուծումը անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:

Վերջին նորություններ

Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:...
- Advertisement -

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,...

Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Նախագահ Հարությունյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած...

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին...

Կապակցված նորություններ