37.1 C
Yerevan
Երկուշաբթի, 15 Օգոստոսի, 2022

Հայաստանը դատապարտված է ունենալ լավ ավիացիոն հեռնակարներ, իսկ FlyOne ARMENIA-ն՝ լինել ազգային ամենսիրված բրենդներից մեկը. Արամ Անանյան

- Advertisement -

Հայկական քաղավիացիայի, ընկերության զարգացման, հեռանկարների մասին Araratnews.am-ը զրուցել է  Flyone Armenia  ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ:

— Հայկական ավիացիայի համար ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում, և այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում FlyOne ARMENIA-ի գործունեությունը:

— FlyOne ARMENIA ընկերության առաջնահերթությունն էր՝ հիմնադրել ուժեղ, արագ ու դինամիկ զարգացող ազգային ավիաընկերություն:  Երբ 2021 թվականին հիմադրվեց FlyOne ARMENIA ավիաընկերությունը, այդ որոշումը բարդ ու համարձակ էր թվում: Սակայն իրականությունը շատ արագ փոփոխվում է, և մեր ավիաընկերության թե´ աշխատանքների մեկնարկը, թե´  բուռն զարգացումները եկան ապացուցելու հակառակը, որ հայկական ավիացիայի համար կան մեծ հեռանկարներ: Լինելով ազգային ավիաընկերություն՝ մենք անելու ենք ամեն ինչ` այդ խորապատկերում լավագույնս զարգանալու համար, ինչից ամենամեծ օգուտը ունենալու են թե´ մեր ուղևորները, թե´ Հայաստան այցելող զբոսաշրջիկները, թե´ պետությունը:

— Այս ընթացքում ի՞նչ հաջողությունների է հասել  FlyOne ARMENIA ընկերությունը, մրցակցությունը կարո՞ղ է օգնել ոլորտի զարգացմանը:

— Իր գոյության սեղմ ժամանակահատվածում ընկերությունը իր ուրույն տեղը կարողացավ ունենալ ավիացիոն քարտեզի վրա: Այսօր արդեն 100 հազար ուղևոր ենք տեղափոխել: Չնայած առկա մարտահրավերներին՝ մենք անում ենք հնարավորը, որ FlyOne ARMENIA ավիաընկերության անվան հետ ասոցացվի կայունությունը, ճշտապահությունը: Մենք շուկայում գործող բոլոր ընկերությունների հետ առողջ մրցակցության մեջ ենք՝ որակյալ, լավագույն ծառայություններ մատուցելու առումով, և դա վերաբերում է ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային փոխադրողներին: Ինչպես արդեն նշեցի՝ մեր  բոլոր գործողությունները միտված են լինելու առաջատար ազգային ավիացիոն ընկերություն դառնալուն: Այսօր մեր ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ  Մոսկվա, Սոչի, Թբիլիսի Ստամբուլ, Լիոն, Փարիզ ուղղություններով: Կարգավորվել է Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթների իրականացման խնդիրը, իսկ հունիսի 16-ին կմեկնարկեն FlyOne ARMENIA-ի` դեպի Բեյրութ ուղիղ չվերթները, ընդ որում ամռանը նախատեսում ենք չվերթների թիվն ավելացնել: Այս փուլում շահագործում ենք երեք օդանավ և հավակնում ենք «ծածկել» ամենալայն աշխարհագրությունը՝ Երևանից դեպի այլ քաղաքաներ։ Ի դեպ,  խոսքը ոչ թե հեռու, այլ` տեսանելի ապագայի մասին է:

— Լոուքոսթի վերաբերյալ հակասական մոտեցումներ կան, և որն է այս հարցում Ձեր դիրքորոշումը:

— Մեր ավիաընկերության մոդելը փոքր-ինչ այլ է, այն հաճախ անվանում են հիբրիդային: Մեր ծառայությունների մի մասը համապատասխանում է ավանդական ավիաընկերությունների չափանիշներին, մյուս մասը՝ լոուքոսթի, դրա համար մենք ենթադրում ենք, որ հիբրիդային տեսակի ենք: FlyOne ARMENIA-ի փիլիսոփայությունն այն է, որ յուրաքանչյուր ուղևոր կարողանա ստանալ ծառայությունների մի այնպիսի քանակ, որի համար պատրաստ է վճարել: Մեզնից յուրաքանչյուրը հաճախ ականատես է եղել իրավիճակի, երբ, օրինակ, մեկ փոքրիկ ճամպրուկով ճամփորդող ուսանողը կամ լրագրողը ստիպված է եղել ավիատոմսի համար վճարել այնքան, որքան, օրինակ, մի քանի ճամպրուկներով ճամփորդության մեկնող այլ ուղևոր: Մենք կարծում ենք, որ չպետք է մեր մի ուղևորին սուբսիդավորել մյուսի հաշվին։  FlyOne ARMENIA-ի ծառայություններից օգտվողները պետք է ունենան այդ ընտրության ազատությունը: Բնականաբար, մարդը, ով պատրաստ է ավելի շատ վճարել, ստանում է ավելի շատ, սակայն  մեզ համար միակ անսակարկելի բանը՝ ավիացիոն և թռիչքային անվտանգությունն է: Հետեւաբար անելու ենք հնարավորը, որ ուղևորների ավիացիոն տեղեկացվածության մակարդակը բարձրանա, և արդեն դրական զարգացում ենք տեսնում:

Ինչ նպատակներ, հավակնություններ ունեք առաջիկայում:

-Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ լավ ավիացիոն հեռնակարներ, որովհետև թե´ աշխարհաքաղաքական, թե´ աշխարհագրական, թե´ տնտեսական հանգամանքներով պայմանավորված այլ ելք չունենք, և FlyOne ARMENIA ընկերությունը դատապարտված է դառնալու առաջատար ավիացիա ներկայացնող առաջին կազմակերպությունը: Մենք  ամենաշատ ուղղությունները սպասարկող հայկական ավիաընկերություն ենք և նախատեսում ենք մնալ այդպիսին։ Ինչպես գիտեք` հենց ընդգրկման և ուղևորների թվի հարաբերակցությամբ են ավիացիոն ընկերությունները դառնում իսկապես ազգային։ FlyOne ARMENIA-ն լինելու է մեր պետության ամենասիրված բրենդներից և այցեքարտեից մեկը, ինչին մենք վերաբերվում ենք մեծագույն պատասխանատվությամբ:

— Երկար տարիներ  նշվում էր, որ Հայաստանին ազգային փոխադրող է պետք, և դա անվտանգության հարց է` հաշվի առնելով նաև պատերազմի վտանգը։ Կարո՞ղ ենք ասել, որ մենք դասեր ենք քաղել և նորովի ենք փորձում մեր նպատակները իրականացնել:

— Հարցը իր մեջ պարունակում է քաղաքական գնահատականներ, բայց մեզ նման պետություններում պետք է ունենալ մրցունակ ավիափոխադրողներ, և մենք՝ որպես մասնավոր ընկերություն, վերջին շրջանի այդպիսի փորձերից մեկն ենք անում: Մեր պետությունը  դեպի ծով ելք չունեցող երկիր է, հետեւաբար, անվտանգության առումով, Հայաստանում ավիացիայի զարգացումը ունի առանցքային և անկյունաքարային նշանակություն:

Վերջին նորություններ

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակը: «Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում...
- Advertisement -

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք վարչական շրջանի 2 կարիքավոր ընտանիքի՝ նվիրելու նրանց առաջին...

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․...

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական ընկերությունը հանդիսանում է խոշոր շինարարական ընկերություն

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական Ընկերությունը ունի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման» և «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության» լիցենզիաներ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել բնակելի և...

Կապակցված նորություններ