14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Հայաստանը եռակողմ հայտարարությունից կարող է դուրս գալ մեկ դեպքում

- Advertisement -

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զրույցում անդրադարձավ գերիների վերադարձի հարցին։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությունից 10 ամիս անց ոչ միայն խախտվում են այդ հայտարարության դրույթները, այլ նոր պահանջներ են ավելացվում դրանում՝ ուղղված Հայաստանին։ «Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ նոր պահանջներ են ի հայտ գալիս, որոնք չկային նոյեմբերի 9-ի ստորագրած այդ չարաբաստիկ եռակողմ հայտարարության մեջ»,- ասաց Ալավերդյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն այդ հայտարարությունից կարող է դուրս գալ մեկ դեպքում․ «Երբևիցե դու չես կարող նման քայլ անել, եթե ձեռք չես բերել այնպիսի ուժեղ գործընկերներ, որոնք կանեն ուրիշ բան, քան հիմա արվում է Ռուսաստանի կողմից»։

«Ըստ էության Ադրբեջանը նորից պահանջներ ունի, և ըստ երևույթին Հայաստանը չի իրականացնում այդ պահանջները։ Ես ասեմ, թե ինչու եմ այդպես կարծում։ Վերջերս Զախարովան իր խոսքի մեջ ասաց, որ՝ մենք կողմնակից ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրականացնեն փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց, գումարած ականապատված քարտեզները։ Ես զարմացա, այսինքն՝ դա հստակ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տեղյակ է պահել Ռուսաստանին, որ ուղղակի չի վերադարձնելու ոչ մեկին, եթե չշարունակվի այդ առևտուրը՝ գերիների վերադարձը քարտեզների դիմաց։ Ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև հիմա ինչ տեղի է ունենում, ինչքան մենք հասկանում ենք, տեղի է ունենում Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով։ Ադրբեջանը նոր կետեր է ավելացնում հայտարարությունում։ Ռուսաստանն ըստ էության չի դիմադրում դրան, հակառակը, տվյալ դեպքում հենց Ռուսաստանն արտահայտում է այդ վիճակի մասին։ Այսինքն՝ Ռուսաստանը չի խոսում այն մասին, որ դա ամբողջովին իրավունքի ոտնահարում է, առևտուր է, որ դա արգելված է»,- ասաց Ալավերդյանը։

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ