-6.9 C
Yerevan
Հինգշաբթի, 20 Հունվարի, 2022

Հայաստանը կարող են կտրե՞լ Ռուսաստանից և Իրանից. «Զանգեզուրի միջանցքը»

- Advertisement -

Свободная Пресса-ն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ մասնավորապես կենտրոնանալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման վրա։

«Բանակցությունների ընթացքում երկու ղեկավարները հաստատել են, որ զարգացնելու են նոյեմբերին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները: Սակայն, ինչպես երևում է, կողմերը դեռ պատրաստ չեն փոխզիջումների։ Խոչընդոտ է մնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ տրանսպորտային մայրուղի, որն Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ կապելու է Հայաստանի տարածքով։

«Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Ալիևն ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» գործունեության կանոնները պետք է լինեն նույնը, ինչ Լաչինի միջանցքում, այսինքն՝ առանց հայկական կողմից վերահսկողության:

«Եռակողմ հայտարարության մեջ բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է Հայաստանի և Ղարաբաղի միջև անվտանգ անցումը Լաչինի միջանցքով, և Հայաստանը պետք է ապահովի անվտանգ անցումն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ներկայում Լաչինի միջանցքում մաքսակետ չկա։ Զանգեզուրի միջանցքում էլ մաքսակետ չպետք է լինի»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ եթե Հայաստանը պնդի Զանգեզուրի միջանցքում մաքսակետւ հարցում, ապա Ադրբեջանը նույնպես կպնդի Լաչինի միջանցքում մաքսակետի տեղադրմանը։

Այսինքն՝ հերթական փակուղի՞ն։ Չհաջողվեց համաձայնության գալ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում։

Հավանաբար շատերի մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ Սոչիից կես ամիս անց, երբ այնտեղ ընդունված որոշումները դեռ չկյանքի չեն կոչվել, հերթական հանդիպումը կայացավ։ Եվ ինչո՞ւ Եվրոպայում։

Այստեղ Եվրոպայի հետաքրքրվածությունը հասկանալի է. նրանք ցանկանում են հետ բերել կորցրածը, քանի որ հրադադարը և հետագա պայմանավորվածությունների կնքումը տեղի են ունեցել առանց նրանց միջամտության։

«Եվրոպացիների հիմնական նպատակն է կանխել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Անդրկովկասում»,- համոզված է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Ըստ փորձագետի՝ դա նրանց թույլ կտա ապագայում կառուցել կարգավորման որոշակի ասպեկտներին հակազդելու քաղաքականություն, մասնավորապես՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության հարցում։

«Երկրորդ նպատակը հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության մարգինալացումը կանխելն է, քանի որ դա կբերի Հայաստանի և Ադրբեջանի վրա Բրյուսելի ազդեցության ընդհանուր անկմանը։ Ուստի ԵՄ ղեկավարության համար կարևոր է ստեղծել պատրանք, որ իրենք մասնակցում են կարգավորմանը, նույնիսկ այն իրավիճակում, երբ իրենցից ոչինչ կախված չէ»,- նշել է Ալեքսանդրովը։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա փորձագետի խոսքով՝ կողմերի միջև տարաձայնությունները վերաբերում են դրա կարգավիճակին։

«Ալիևը պնդում է, որ Զանգեզուրի միջանցքի համար գործեն նույն կանոնները, ինչ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի համար։ Նրա ցանկությունը հասկանալի է, սակայն, այն հակասում է եռակողմ հայտարարությանը, որտեղ հստակ ասվում է, որ «տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։ Այս միջանցքը ոչ մի արտատարածքային կարգավիճակ չի ունենա, և միջանցքով նույնպես չի կարող անվերահսկելի տեղաշարժ լինել»,- ասել է փորձագետը:

Մինչդեռ ՌԴ Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանըպնդում է, որ «Ալիևը չի կատարում Սոչիում ստանձնած պայմանները»:

«Ռուսաստանը չի ուզում ու չի կարող ստիպել նրան։ Ինքը՝ Փաշինյանը, շահագրգռված է Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու հարցում, ավելի ճիշտ՝ շահագրգռված են նրա օտարերկրյա ընկերները։ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, ուրախ կլիներ վերադառնալ Հարավային Կովկաս, որտեղից նրան դուրս մղեց Թուրքիան։ Արդյունքում անցկացվում է Բրյուսելի գագաթնաժողովը»,- նշել է Միրզայանը։

Վերջին նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...
- Advertisement -

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...

Կապակցված նորություններ