10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Հայաստանը ցանկանում է անօդաչուներ գնել Հնդկաստանից. DNA

- Advertisement -

Հնդկական մամուլը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ ընթացիկ բանակցությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հնդկական DNA առցանց պարբերականը գրել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ: Ըստ հնդկական լրատվամիջոցի՝ հունիսին այդ նպատակով Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ:

«Ադրբեջանի հետ պատերազմի ետնախորքին Հայաստանը դիմում է Հնդկաստանին ռազմական տեխնիկայի համար»  խորագրով հոդվածում հնդկական թերթը վկայակոչել է անանուն հնդիկ պաշտոնյայի հաղորդած տեղեկությունները՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստան էր զենքի գնումների ցուցակով, որում եղել են նաև հնդկական դրոններ:

«Թեև քիչ բան է հայտնի ցուցակի բովանդակության մասին՝ հաստատվել է, որ անօդաչուները կարևոր տեղ են զբաղեցրել ցուցակում: Բայց ցուցակում եղել են ոչ միայն անօդաչուները՝ ինչպես հաստատեց պաշտոնյան՝ չխորանալով մանրամասների մեջ: Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի հանդեպ: 2020 թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ», — գրել է թերթը:

Ապրիլի 13-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը շեշտադրել էին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Ավելի ուշ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում դեսպան Դեվալը հաստատել էր, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ:

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ