Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeՏնտեսությունՀայաստանի խոշոր հարկատուների ցանկը. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109  մլրդ 253 մլն դրամ։

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետևյալն է.

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝ ավելի քան 104 մլրդ դրամ
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 33 մլրդ դրամ
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»՝   ավելի քան 20 մլրդ դրամ
«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»՝  ավելի քան 10,8 մլրդ դրամ
«ԹԵՂՈՒՏ»՝    ավելի քան 8,9 մլրդ դրամ
«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»՝    ավելի քան 8,2 մլրդ դրամ
«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝   ավելի քան 7,7 մլրդ դրամ
«ՖԼԵՇ»՝    ավելի քան 7,6 մլրդ դրամ
«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»՝  ավելի քան 7,5 մլրդ դրամ
«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ»՝   ավելի քան 7,2 մլրդ դրամ
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009