29.1 C
Yerevan
Շաբաթ, 28 Մայիսի, 2022

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: 21 մայիսի, 2021, 17:20 Առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և վերջնական կարգավիճակի հարցերը. Աննա Նաղդալյան

- Advertisement -

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և վերջնական կարգավիճակի հարցերը. Աննա Նաղդալյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարց. Արդեն մեկ շաբաթից ավել է՝ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են ՀՀ ինքնիշխան տարածք: Խնդրում ենք ԱԳՆ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Պատասխան. Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին: Հայաստանը մերժում է նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում:
Չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:
Հարց. Ինչպե՞ս կգնահատեք միջազգայի արձագանքը իրավիճակի վերաբերյալ:
Պատասխան. Միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Վերջին նորություններ

Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:...
- Advertisement -

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,...

Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Նախագահ Հարությունյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած...

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին...

Կապակցված նորություններ