Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 343 157 է, մահվան դեպքերինը՝ 9360

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 157-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 7874 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1486 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9360-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 470 է, ընդհանուր առողջացածներինը՝ 327 029, փաստացի բուժվողներինը՝ 6767: Մեկ օրում արվել է 7571 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 464 749 թեստավորում:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009