Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 347 377 է, մահվան դեպքերինը՝ 9532

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է:

Հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1515 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9533-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 518, փաստացի բուժվողներինը՝ 4326: Մեկ օրում արվել է 5635 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 636 398 թեստավորում:

 

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009