15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Հայաստանում պետք է Արցախը Հայաստանին միավորելու քայլեր արվեին, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում․ Սրբուհի Գրիգորյան

- Advertisement -

Հայաստանում պետք է այս փուլում Արցախը Հայաստանին միավորելու քայլեր արվեին,  մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։«Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը։ Բայց մի շատ կարևոր բան մենք անտեսում ենք։ Սյունիքը ոչ թե Հայաստանի պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ առնվազն հիմա՝ միավորող։ Ալիևյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել մեր քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք։ Ու դա անում են հայրենասիրական լոզունգներով։ Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից։ Մենք հիմա պետք է, որ Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում»,- ասաց Սրբուհի Գրիգորյանը։Ըստ նրա՝ մեր թիվ մեկ նպատակը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեթևացումը և երկրի ժողովրդագրական ու մյուս ռազմավարական խնդիրների լուծումը։

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ