Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՀայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել

Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», — Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը՝ եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:
Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009