37.1 C
Yerevan
Երկուշաբթի, 15 Օգոստոսի, 2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը Թուրքիայինն է, դռնփակ բանակցություններում հայկական կողմին նոր նախապայմաններ են առաջադրելու. թուրքագետ Հակոբ Չաքրյան

- Advertisement -

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդակ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Թուրքիայի աշխարհագրական առաջադրանքն է Նախիջևանից Մեղրիով ուղիղ կապ ստեղծել ցամաքային Ադրբեջանի հետ, ազդեցություն տարածել ամբողջ Հարավային Կովկասի վրա, ապա՝ ներթափանցել Միջին Ասիա։ Դա իրենց վաղեմի երազանքն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող գործընթացին, այդ համատեքստում հատուկ բանագնաց նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությանը, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

«Ամեն անգամ, երբ խոսակցություն է ծավալվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, Թուրքիայի ղեկավարները անընդհատ մեջտեղ են բերում «Զանգեզուրի միջանցքը»,  ըստ երևույթին՝ Մոսկվան էլ է դա ուզում։ Սկզբնապես խոսվում էր երկու միջանցքի մասին։ Առաջինը՝ Իրանի սահմանի երկայնքով` 5 կմ լայնությամբ, մյուսը, որի անունը չէին տալիս, նույնպես ձգվում էր 5 կմ լայնությամբ։ Երբ ԱՄՆ նախագահ Բայդենը ասաց, որ «Մեղրիի միջանցք» չպետք է լինի, հասկացանք, որ երկրորդ միջանցքը, որի մասին խոսում են թուրքերն ու ռուսները, Մեղրիի հյուսիսով պետք է անցնի։ Եթե երկու միջանցքներն էլ ստեղծվեն, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նորից կգնա Բաքու, ինչպես մայիսի 11-ին, Մոսկվա չվերադարձած` Ադրբեջանը կներխուժի Սյունիք, Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, Սյունիք կբերի 20.000-ոց զորք, հետ կշպրտի ադրբեջանցիներին և կմնա այնտեղ»,- ասաց թուրքագետը։

Չաքրյանի խոսքով` Թուրքիայից դրական ազդանշաններին ընդառաջելուց առաջ պետք է նախ բացատրություն պահանջել, թե ինչ էր նշանակում  պատերազմի օրերին Էրդողանի այն հայտարարությունը, որ իրենք պատերազմին մասնակցում են 1915թ.-ին կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար։

«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նախատեսո՞ւմ է նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այս հարցի բացատրությունը ևս պետք է ստանալ։ Որքանով ես գիտեմ, խոսակցությունը ընթանում է Թուրքիայի առջև Հայաստանի սահմանները բացելու շուրջ։ Քանի որ միջանցքը ստեղծում է կապը Ադրբեջանի հետ, բնականաբար Թուրքիան է շահագրգռված այս հարցում`իր հետագա հաշվարկները իրականացնելու համար, սա Թուրքիայի օրակարգն է։

Մենք չգիտենք, եթե հայկական կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ինչ նախապայմաններ դեռ կառաջադրեն։ Ընդհանրապես նախապայմանների առաջադրումը անհարիր է միջազգային պրակտիկային, հետևաբար՝ «դհոլ-զուռնայով» չեն հայտարարում, բանակցությունները դռնփակ են, համոզված եմ, երբ դա տեղի ունենա, նոր նախապայմաններ կառաջադրեն»,- ընդգծեց Չաքրյանը։

Թուրքագետի խոսքով` «Զանգեզուրի միջանցքը» ձեռնտու է նաև Ռուսաստանին, որպեսզի այդ միջանցքով փակի Հարավային Կովկասի ճանապարհը Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների`ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջ և չվերականգնի նրանց քաղաքական ներկայությանը տարածաշրջանում։

Չաքրյանը համոզված է, որ Թուրքիան Հարավային Կովկասում ինքնուրույն չի գործում և ինքնուրույն դերակատար չէ։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման և հարաբերությունների կարգավորման հնարավոր բացասական արդյունքներին և տնտեսական էքսպանսիայի վտանգներին՝ Չաքրանը նշեց. «Թուրքիան հիմա գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, պետական գանձարանը դատարկ է, պահուստային ֆոնդը կազմում է -32 մլրդ դոլար։ Եթե կարողանա հաղթահարել այդ ճգնաժամը, Թուրքիան կարող է Հայաստանը հեղեղել թուրք գործարարներով և թուրքական կապիտալներով, մեր գործարարները, կարծում եմ, չեն կարողանա այդ մրցակցությանը դիմանալ։ Գաղտնի ծառայությունների մասով ևս վտանգ կա։ Դա Հայաստանի համար ճակատագրական կարող է լինել։ Համենայն դեպս հույս ունեմ, որ անկախ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունից՝ դա տեղի չի ունենա։ Ռուսաստանը հիմա զբաղված է Ուկրաինայի խնդիրներով, չեմ կարծում, որ աջակցի Էրդողանին։ Վերջինս ինքնուրույն չի կարող միջանցք բացել։ Հարցը միջանցքի բացմանը չի հասնի, մինչև Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի հետ ինչ-որ համաձայնության չգան։ «Մեղրիի միջանցքը» հայ-ադրբեջանական հարց չէ, դա տարածաշրջանային նշանակության միջանցք է»,- ընդգծեց թուրքագետը։

Վերջին նորություններ

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակը: «Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում...
- Advertisement -

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք վարչական շրջանի 2 կարիքավոր ընտանիքի՝ նվիրելու նրանց առաջին...

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․...

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական ընկերությունը հանդիսանում է խոշոր շինարարական ընկերություն

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական Ընկերությունը ունի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման» և «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության» լիցենզիաներ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել բնակելի և...

Կապակցված նորություններ