-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող․ ՌԴ դեսպանը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին

- Advertisement -

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով ուղիղ մեկ տարի առաջ պատերազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ:

«Իհարկե, կան խնդիրներ, լինում են նաև ողբերգական միջադեպեր: Այդ ամենը շատ բարդ է: Բայց այն կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության ֆոնին, որը կուտակվում էր տասնամյակներ շարունակ, այն ողբերգության ֆոնին, որը եղավ մեկ տարի առաջ, ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, գործում են և շատ կարևոր դեր են խաղում արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու և իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու առումներով», — լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակություն 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարության մասին, որը գլխավորապես վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և այդ նպատակով փոխվարչապետերի աշխատանքային խումբ ստեղծելուն:

«Դա, իհարկե, հեշտ աշխատանք չէ: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է յուրաքանչյուր կողմի շահերի վրա հիմնված երկխոսության հիման վրա, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտադրվում, այլ փորձ է արվում գտնել շահերի ու հետաքրքրությունների հավասարակշռություն, փոխշահավետ, փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար, այդ իսկ պատճառով գործընթացն այդքան արագ առաջ չի գնում: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում: Ռուսաստանն էլ իր հերթին շատ կոկիկ է աշխատում՝ ամբողջությամբ հարգելով թե՛ այս և թե՛ այն կողմի ինքնիշխանությունը: Մեր խնդիրն է առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», — ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ