Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՀայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են տուն

Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են տուն

ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոտսի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Նշվում է, որ Հայաստանի ստորաբաժանումներն իրենց ավտոմոբիլային տեխնիկան բեռնել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռներում և անձակազմով հանդերձ մեկնել Ալմաթիի օդանավակայանից:

«Հայաստանի Հանրապետության անձնակազմը և տեխնիկան, որը ՀԱՊԿ խաղաղապահների կազմում իրականացրել է սոցիալ տնտեսական կառույցների պահպանության առաջադրանքը, ավարտելով ՌԴ ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռների բեռնումը, վերադառնում է տուն»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009