37.1 C
Yerevan
Երկուշաբթի, 15 Օգոստոսի, 2022

Հայ հանրությանն այդ փաստաթուղթը հայտնի է հենց Լավրովի պլան անունով․ ՔՊ պատգամավոր

- Advertisement -

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ռուսական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի հարցի կարգավորման վերջին առաջարկությունը խմբագրված տարբերակով կողմերին ներկայացվել է 2019 թվականի ամռանը։ Այնինչ ՀՀ իշխանությունները հերքում էին ՌԴ ԱԳ նախարար Լավրովին, ով ասում էր, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է։ Ալեն Սիմոնյանը հարցին չպատասխանեց, փոխարենն արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։«Վարչապետը ճիշտ է ասել, որ 2019 թվականի հունիսին որևէ փոփոխություն չի եղել բանակցային պրոցեսում, որովհետև 2019-ի հունիսի առաջարկների մեջ որևէ նորություն չի եղել։ Հայտնի կարգավորման տարբերակն է, որի մասին ՌԴ նախագահն էլ, արտգործնախարարն էլ խոսել են։ Փուլային՝ սկզբից հինգ, հետո երկու շրջանը վերադարձնելը՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման, չգիտե՞ք։ Հիմա մտածում եք՝ ինչ սկանդալային բան կասեմ, որ ասեք՝ դուք լարում եք հայ-ռուսական հարաբերությունները։ Սկանդալային բան չեմ ասի, ուղղակի կրկնում եմ շատ հանրահայտ բաներ։ Դա նաև հրապարակել է Մինսկի խմբի ռուսական համանախագահողը։ Կարող ենք դա կոչել արդեն հայտնի կարգավորման ռուսական տարբերակը, հենց իրենք են այդպես կոչում, ՌԴ նախագահն է այդ մասին խոսել, որ ռուսական առաջարկներ են, որն ընդունվել են ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից։ Բառացի մեջբերեմ՝ 7 շրջանների վերադարձ՝ կարգավիճակի հարցի հստակեցման հետաձգմամբ։ Սա է եղել»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նշեց․ «Ուզում եք դրա անունը դրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցչի առաջարկ, ռուսաստանյան կողմի առաջարկ, թե դրեք Լավրովյան պլան, դրանից բովանդակությունը չի փոխվում։ Այն, որ ռուսական կողմն ասում է՝ նման բան չի եղել՝ Լավրովյան պլան, բնական է՝ նկատի ունի, որ նման վերնագրով փաստաթուղթ չի եղել, բայց հայ հանրությանն այդ փաստաթուղթը հայտնի է հենց այդ վերնագրով, որովհետև երբ Հայաստանում դա հայտնվել է համապատասխան լրատվամիջոցի էջերում, հայտնվել է հենց էդ անունով»։

Վերջին նորություններ

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակը: «Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում...
- Advertisement -

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք

«Ապրելու երկիր» խմբակցության Փարաքար համայնքի ավագանիները՝ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, այս անգամ այցելել են Պտղունք վարչական շրջանի 2 կարիքավոր ընտանիքի՝ նվիրելու նրանց առաջին...

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․...

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական ընկերությունը հանդիսանում է խոշոր շինարարական ընկերություն

Ն.Ռ.Վ.Ա.Դ. Շինարարական Ընկերությունը ունի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման» և «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության» լիցենզիաներ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել բնակելի և...

Կապակցված նորություններ