21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Հավանաբար բարձր լարում է եղել, մալուխները վառվել են․ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչը՝ թունելի ծխի մասին (տեսանյութ)

- Advertisement -

Այս պահին գոտին ամբողջությամբ ծխապատ է և այրվում են մալուխները, թունելի ներսում  իրականացվում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերվի հրդեհի օջախը, իսկ դրան զուգընթաց ուժեր են դասավորվում, որպեսզի կատարենք մարման աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ և փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը՝ խոսելով Երևանի մանկական երկաթուղի տանող թունելի հրդեհի մասին։

«Այստեղ հավանաբար մալուխների բարձր լարում է եղել և ջերմությունից վառվել են, հիմա ընթանում է հետախուզական աշխատանքներ, երբ հետախուզությունը դուրս գա և տեղեկացնի՝ ինչն է եղել հրդեհի պատճառը կսկսենք մարման աշխատանքները, այս պահին ամբողջ տարածքը հոսանքազրկվել է, մոտ 30 հատ 6000 վոլտ լարման հոսանքներով մալուխներ են եղել»- ասաց Արթուր Ոսկանյանը:

Նա նաև տեղեկացրեց՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել մոտ երկու ժամ առաջ, իսկ հետախուզական աշխատանքի արդյունքում գտնվել է հրդեհի օջախը:

«Այս պահին աշխատելու է 3 մարտական հաշվարկ, աշխատակիցները մտնելու են «շախտաներ» և ծխապատ գոտում մարեն ծխացող մալուխները: Քամու պատճառով դժվարություններ են ստեղծվում, բայց մարտական ուժերը բավական են մոտակա ժամանակահատվածում իրավիճակը կարգավորելու համար»,- նշեց ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչը:

Թունելում աշխատանքներ են իրականացվել ծուխը մարելու ուղղությամբ, դեպքի վայրում աշխատել են 4 մարտական հաշվարկ, որոնք զբաղվել են ծխահեռացման աշխատանքներով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ թունելի ներսում կրակը մարել է, բայց միայն ծխահեռացումից հետո պարզ կլինի հրդեհի պատճառը:

Անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ տարածքը առանձնացված է, չնայած հրշեջ փրկարարները թունելի ներսում են և հավաստիացնում են՝ կրակը մարել է, բայց ծուխը մերթընդմերթ սկսում է ուժեղանալ:

10։31

Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:

«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ծխահեռացումից հետո միայն հնարավոր կլինի պարզել պատճառը:

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ