34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Հարկատուների հաշվին խնայողություններ արած Վահե Ղալումյանի ճոխ ձեռքբերումը

- Advertisement -

Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն, Իջևանում նոր առանձնատուն է կառուցում: Ըստ լրատվամիջոցների` առանձնատունը գտնվում է Աղստև գետի ափին: Այս տեղեկությունը, մասնավորապես, «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է ինքը` Վահե Ղալումյանը: Նա, ի դեպ, այս պահին բնակվում է Երևանում, իր բազմաթիվ այլ թիմակիցների հետ, ովքեր ընդհանրապես գրանցված են մարզերում:

Խնդիրն այնքան այն չէ, որ Վահե Ղալումյանը առանձնատուն է կառուցում, այլ այն է, թե ինչ գումարներով է կառուցվում վերը նշված առանձնատունը: 2021 թվականի հայտարարագրում Ղալումյանը նշել էր, որ իր բանկային հաշվի մնացորդները կազմել են 1,243,032.00 դրամ: Ստացված փոխառությունները կազմել են 28,000,000.00 դրամ, իսկ եկամուտը աշխատավարձից՝ 8,633,240.00 դրամ:

Ենթադրենք մի պահ, որ առանձնատունը Ղալումյանը կառուցում  է հենց վերը նշված վարկային միջոցներով: Սակայն, այս դեպքում էլ մեկ այլ հարց է առաջանում: Բանն այն է, որ Վահե Ղալումյանը պատկանում է այն պատգամավորների շարքին, ովքեր պետական բյուջեից ստացված միջոցներով Երևանում վարձով են բնակվում:  Տարեկան առնվազն 8 միլիոն եկամուտ ունեցող պաշտոնյան` չհաշված պարգևավճարները, միանշանակ կարող է իրեն թույլ տալ Երևանում տուն վարձել սեփական գրպանի եկամուտների հաշվին և բեռ չդառնալ հարկատուների վրա: Հատկապես, եթե ֆինանսական դրությունը թույլ է տալիս գետի ափին ճոխ առանձնատուն կառուցել, պետք է որ ամսական 100-150 հազարը մեծ գումար չլիներ՝ ամսական 600 հազար ստացող պատգամավորի համար: 

Scroll Down

Ամեն դեպքում, Վահե Ղալումյանն այդպես չի մտածում և նախընտրում է Երևանում ապրել պետական բյուջեի հաշվին, իսկ ճոխ առանձնատունը կառուցել հարկատուների հաշվին խնայված գումարներով….

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ