Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՀարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակիցների կողմից զենքի մատակարարման պարտավորությունները չեն...

Հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակիցների կողմից զենքի մատակարարման պարտավորությունները չեն կատարվում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել։ Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները։ Ցավոք, Ադրբեջանը որոշ հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի։

Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարաման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրոթյունը։ Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքիշխանությունից, զիջումներ անենք տարածքային ամբողջականությունից, բայց ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք, մեր անկախությունը և ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009